Օտտավայի Աշուղը

Առհավետ հեռացավ

 

 

# 280, Փետրվար 2022          No. 280,  February 2022      280   اسفند ماه 1400        شماره

 

 


Այս համարում

 

Հայերեն բաժին

 

Հանգուցյալ Նիկողոս Թաշճյանի հիշատակին․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․2

Հայաստանի Հանրապետություն.....…...․․..............................․․10

Գիտամշակույթային․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․.․․․.․․…………………………․.20

 

Պարսկերեն բաժին-

Մյուս համարում

 

 

 

Շապիկի առաջին էջը․   Նիկողոս Թաշճյան․․․

Շապիկի վերջին էջը՝  Էդ. Բաղդասարյանի նոր գրքերը

Համար 280, Փետրվար 2022  No. 280, JFebruary 2022

ماهنامه لویس –  شماره  280 اسفند ماه 1400

 

 

 

ԼՈՒՅՍ

Արտոնատեր եւ գլխավոր խմբագիր՝

Էդ.  Բաղդասարյան

 

Խմբագրական կազմ՝

Թամար Փանոսյան, Վանիկ Բաղդասարյան

Թամ Ղարախանյան, Էդիկ Մեհրաբյան (Արին)

Էմմա Բեգիջանյան, Հովիկ Վարդումյան,

 

Փոստարկղ  15875-9488  Թեհրան - Իրան

Էլեկտրոնային փոստ՝  louys_monthly@yahoo.com

Ինտերնետային հասցեն՝    www.louysonline.com

 

LOUYS

Armenian Cultural and  Social  Monthly

 

License-holder and Editor-in-Chief

Edic Baghdasarian

www.Edic-Baghdasarian.com

 

POBox 15875-9488  Tehran – Iran

E-mail : louys_monthly@yahoo.com

Internet  :   www.louysonline.com

Հոդվածների  հեղինակների  կարծիքները  կարող  են  չհամընկնել  խմբագրության տեսակետներին:

Արտատպության  դեպքում  հղումը  «ԼՈՒՅՍ» - ին   պարտադիր  է:

ماهنامه لويس

صاحب امتياز ،  مدیر مسئول و سردبير: اديك باغداساريان

نشـاني نشریه : تهران صندوق پستي 9488-15875

پست الكترونيكي: louys_monthly@yahoo.com

 

نشـاني اينترنـت : www.louysonline.com

 

 

(1931-2022)

Նիկողոս Թաշճեան

Դոկտ. Էդ. Բաղ­դա­սար­յան

(Էդ.­Գեր­մա­նիկ)

 

Հայ ժո­ղո­վուր­դը պատ­մա­կան զա­նա­զան ժա­մա­նակաշր­ջան­նե­րում, են­թարկ­վել է ճա­կա­տագ­րա­կան ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի այն­պի­սի հե­տե­ւանք­նե­րի, ո­րոնք մեծ ցավ եւ խոր հու­զում են ա­ռա­ջաց­րել նրա սրտի խոր­քե­րում£ Եւ այդ ցա­վե­րի ա­մե­նաակ­նա­ռու օ­րի­նակ­նե­րից է իր բազ­մա­դար­յա տա­րագ­րութ­յու­նը,  ո­րը  2.5 հա­զա­րամ­յա պատ­մութ­յան խոր­քե­րից է սկիզբ ա­ռել£ Բո­լոր դեպ­քե­րում էլ հա­յը ան­կախ իր կամ­քից հե­ռա­ցել է իր քաղցր ու կա­րո­տա­լի հայ­րե­նի­քից՝  Մայր Հա­յաս­տա­նից£Սփ­յուռ­քա­հա­յի սրտի մեջ վառ է մնա­ցել թե հայ­րե­նի կա­րո­տը, թե օ­տա­րութ­յան ցավն ու կսկի­ծը£

Սփ­յուռ­քա­հա­յութ­յան մեծ ըն­տա­նի­քի զա­վակն է եր­բեմ­նի ուր­Ֆա­յա­հայ, ա­պա սի­րիա­հայ եւ այժմ կա­նա­դա­հայ մտա­վո­րա­կան եւ ա­շուղ Նի­կո­ղոս Թաշճ­յա­նը£ Նա ի­րավ «Օտ­տա­վա­յի Ա­շուղ» է բնո­րոշ­վում, քա­նի որ, զրկված է ե­ղել հայ­րե­նի­քում ապ­րե­լու եւ այն­տեղ ու­սում ստա­նա­լու նոր­մալ պայ­ման­նե­րից£ Հա­վա­նա­բար հայ­րե­նի­քում ծնված եւ կրթված մար­դու հա­մար դժվար լի­նի ե­րե­վա­կա­յել այն պայ­ման­նե­րը, ո­րոնց մեջ մե­ծա­ցել եւ դաս­տիա­րակ­վել եւ դաս­տիա­րակ­վում են սփյուռ­քա­հայ զա­վակ­նե­րը, մի­ջա­վայր՝ ո­րում օ­տա­րութ­յուն է սա­վառ­նում ա­մե­նուր, ո­րում պա­կա­սում են բա­վա­րար հայ գիր ու գրա­կա­նութ­յուն, մայ­րե­նի լեզ­վի դա­սա­վանդ­ման օ­ջախ­ներ, հայ­րե­նի ռա­դիո-հե­ռուս­տա­հա­ղուր­դում­ներ, հա­յա­խոս հա­րե­ւա­նութ­յուն ու փո­ղոց-պո­ղո­տա եւ այլն£ Այն­պի­սի պայ­մանն­րում ծնված եւ մա­նա­վանդ Հա­յոց Մեծ ե­ղեռ­նի ա­լիք­նե­րից մա­զա­պուրծ ե­ղած Նի­կո­ղո­սի եւ իր նման­նե­րի հա­մար միայն այն հայ­րե­նա­կան կա­րոտն ու նրա բո­լոր ցա­վերն են ե­ղել ո­գեշն­չիշ եւ զար­գաց­ման մղում£

Նի­կո­ղոս Թաշճ­յա­նը Օտ­տա­վա­յի հայտ­նի ազ­գա­յին դեմ­քե­րից է:

Ծն­վել է 1931 թ. Հուն­վա­րի 6-ին Ուր­Ֆա­յում, ուր Մեծ Ե­ղեռ­նից հե­տո նրա ըն­տա­նի­քը կա­րո­ղա­ցել էր գո­յատ­ևել իր հոր ճար­տա­րա­պե­տա­կան մաս­նա­գի­տութ­յան շնոր­հիվ, ո­րը շատ պի­տա­նի էր թուր­քե­րին: Սա­կայն հոր մա­հից հե­տո պար­տադ­րա­բար ըն­տա­նի­քով (մայ­րը, 3 եղ­բայր , մէկ քույր) փո­խադր­վում են մեծ մոր մոտ, Հա­լեպ, Սի­րիա: 1969 թվա­կա­նի Ապ­րի­լից հաս­տատ­վել է Կա­նա­դա: Նա ու­նի քնա­րա­կան ինք­նա­բուխ ըն­դու­նա­կութ­յուն և խառն­վածք, ո­րը թույլ կտա ի­րեն մեր հին ա­շուղ­նե­րի նման, եր­բեմն տեղ­վույն վրա քերք­ված­ներ ստեղ­ծա­գոր­ծե­լու: Նա վախճաբվեց 2022 թվականի փետրվարի 1-ին Օտտաոայի «Սիվիք Հոսփիթալ» հիվանդանոցում, ուր Հունվարի 23-ին տեղափոխվել էր ուղեղիի կաթվածի պատչճառով: Նա հո­գով, սրտով մեծ հայ էր, բա­րի մաչդ, ո­րի պէր խնա­յում օգ­նե­լու բո­լո­րին, իր կա­րո­ղութ­յան սահ­ման­նե­րում։

Տիկ․ Սիրվարդը և Պրն․  Նիկողոսը իրենց բնակարանում մոտ2021

 

Ն­րա քերթ­ված­նե­րը տպագր­վել, երգ­վել և­ եր­բեմն նաև պա­րի են վե­րած­վել ( Լոր­քէ լոր­քէ) և տա­րա­ծում  ու ջերմ  ըն­դե­լութ­յուն գտել թե՛ կա­նա­դա­հայ գա­ղու­թում թե՛ Ա­մե­րի­կա­յում, Լի­բա­նա­նում Ֆ­րան­սիա­յում և­ այ­լուր: Նա ե­լույթ­ներ է ու­նե­ցել հայ­կա­կան հե­ռուս­տա­տե­սա­յին ծրագ­րե­րում, հայ հա­մայն­քա­յին միւթ­յուն­նե­րում, ձեռ­նակ­նե­րում  և­ այլն: Ն­րա քնա­րը հայ­րե­նա­տենչ և հայ­րե­նա­շունչ է՝ զգա­ցա­կան և ժո­ղովր­դա­կան -ա­շու­ղա­կան, ո­րի հա­մար էլ Օտ­տա­վա­յի Ա­շուղ մա­կա­նունն է ընտ­րել:

Ն․ Թաշճյանը, Էդ․ Բաղդասարյանի հետ, Օտտավա, 2021

 

 

Ն­րա   ա­մե­նա­մեծ ցա­վը հայ ազ­գի ցավն է.

 

«Ես չեմ գովէր արև ու լուսին

Ես չեմ գովէր բնութիւնը աշխարհին

Այլ ես կողբամ իմ հայ ազգի

Տեսակաւոր ցաւերին:»

Նա միշտ գովում է հայ մարդին.

 

«Ահա այս է իմ գրութիւնը

Զգացումը իմ սրտին

Ես կը գովեմ հայ լեզուով

Հայը կերտող հայերին:»

 

Հայրենի բնաշխարհը նրա կարոտագին սրտի խորքերում է ապրում.

 

«Ա՜խ Սևան , Սևան

Իմ սրտի խորան

Հայոց աշխարհի

Կանթեղն ես վառման:»

 

Հայրենի ժողովրդի ցավերը ճիշտ իր ցավերն են.

 

«Երկրաշարժը Հայաստանի

Այրեց սիրտը հայ սփիւռքին

Խաւարը պատեց հայրենիքին

Մեր տառապեալ ժողովրդին.»

 

Նիկողոս Թաշճյանը զանազան առիթների բերուբով գրել է հարմարագույն քերթվածներ. Նաիրյան աղջիկների հեզաճկուն պարը, իր զավակների ու հարազատների հույզերն ու հրճվանքը, հայրենի մշակութային եւ հասարակական անհատների տիպարը եւ զանազան այլ նյութեր տեղ են գտել նրա տողերում£

 

Իր  մասին այսպես են արտահայտվել հայրենի մտավորական՝ արւեստագետները.

 

« Թանկագին Ն. Թաշճյան

Մարդը ծերանում է ոչ թե տարիք առնելով, այլ  ձգտումները կորցնելով£ Մեզ հայերիս ճանաչել են որպես ձգտում եւ կարոտ ունեցող մարդիկ£  Ձեր ձկտումներին իրականացում £

Բաժանվելու եմ կարոտի զգացումներով£

 

Ակադեմիկոս Ռուբեն Զարյան, Հոկտ. 27, 1978, Օտտավա»

 

Այժմ ՊրոՖ. Լեւոն Հախվերդյանի խոսքը.

 

« Շատ համակրելի Նիկողոս Թաշճյանին

 

Սրտի խոսք

Հուզված եմ շատ՝ տեսնելով ձեզ ու լսելով ձեր խոսքը£ Ինձ հետ Երեւան պիտի տանեմ ձեր կարոտները, իսկ ձեզ պիտի թողնեմ իմ բարեկամությունը՝ աստված պահի ձեր զավակները եւ ի կատար ածի ձեր բաղձանքները£

Լեւոն Հախվերդյան

Հոկտ. 27, 1978թ. Օտտավա ¦

 

 

 

***

Տո­ղե­րիս հե­ղի­նա­կը ծա­նաո­թա­նա­լով հան­գուց­յալ Նի­կո­ղո­սիին 2002 թվա­կա­նի մա­յի­սին, ան­մի­ջա­պես սգաց նր ջերմ վե­րա­բեր­մուն­քը, ո­րը շու­տով վե­րած­վեց սքան­չե­լի բա­րե­կա­մութ­յան։

Ծա­նո­թա­նա­լով նրա գրութ­յուն­նե­րին և հան­գուց­յա­լի եր­կար տա­րի­նե­րի բաղ­ձան­քին՝ հրա­տար­կել իր քերթ­ված­նե­րը, տո­ղե­րիս հե­ղի­նա­կը խմբագ­րեց և տ­պագ­րութ­յան պատ­րաս­տե­լեվ հրա­տա­րա­կեց 2003 թվա­կա­նին, որը նաև վերահրատարակեց 2004, 2008 և 2015 թվականներին։

Ստորև նեչկայացնում ենք Նիկողոս Թաշճյանի գրվածքներիս մի քանիսը

Հայու ոգին

 

Արարատը պիտ վերածւի արծըւի

Թռիչք տալով երկրէ երկիր

Փաստելու համար մեր գոյութիւնը 

Մեր զորութիւնը աշխարհի:

 

Մեր արհեստով մեր արւեստով

Մեր գիտութիւնով՝ հրաշալի

Պիտի ոյժ տանք, պիտի լոյս տանք

Համայն մարդկութեան աշխարհի:

 

Մեր թշնամին մեզ տեսնելով

Օձերու պէս պիտ փախչի

Բայց արծւին սուր ճանկերէն

Օձերը չեն ազատւի:  

 

***

Արմենիա

 

Արարատի լայն փԷշերէն

Շատերը եկեր ու անցեր.

Շատ մը փառքեր, շատ մը ջարդեր

Շատ մը կարաւաններ են անցեր.

Արմեններու այս երկիրը

Հիմա Արմենիա է դարձեր:

 

***

Արարատը

 

Ի՜նչ մեծութիւն, ի՜նչ վեհութիւն

Արքայական հպարտութիւն

Շատ մը  դարեր եկեր ու անցեր

Դուն կը մնաս յաւերժութիւն£

 

***

 

 

Մեսրոպեան տառեր

 

Մեսրոպեան տառեր

Ոսկեայ դարեր,

Առանց տառերուն,

Հայն արժէք չունէր:

Առանց թատրոնի

Առանց ասմունքի

Մեր մշակոյթը,

Ինչ արժէք ունէր …

Մեսրոպ ստեղծեց

Այս ոսկեայ տառեր,

Որ յաւերժ ապրին

Գալիք սերունդներ:

Ահա մենք հպարտ,

Ոտքի ենք կանգներ,

Մեսրոպեան ջահը,

Ձեռքներիս բռներ:

Ունինք հայրենիք,

Ունինք մշակոյթ,

Եւ պապենական,

Սուրբ հաւատքը մեր:

Յառաջ պի՛տ քալենք,

Յառաջ դէպի վեր,

Մինչև մենք հասնենք

Վանայ լիճը մեր … :

 

***

 

Զգացումը իմ սրտին

 

Ես չեմ գովէր արև ու լուսին

Ես չեմ գովէր բնութիւնը աշխարհին

Այլ ես կողբամ իմ հայ ազգի

Տեսակաւոր ցաւերին:

 

Ես չեմ գովէր լիճ, գետ ու առւակ

Ես չեմ գովէր ջրերին,

Այլ ես կողբամ իմ հայ ազգէն

Անհետացող գանձերին:

 

Ես չեմ գովէր ծաղիկ ու վարդ

Ես չեմ գովէր բուսերին

Այլ կողբամ հայէն ծնած

Օտար ապրող անձերին:

 

Ահա այս է իմ գրութիւնը

Զգացումը իմ սրտին

Ես կը գովեմ հայ լեզուով

Հայը կերտող հայերին:

***

Ապրիլ քսան-չորս

 

Դարձեալ Ապրիլ քսան-չորս

Դարձեալ ցաւի՝ վշտի օր

Դարձեալ հայ ժողովուրդը կը բողոքէ

Ամբողջ աշխարհին բոլոր

Արդարութիւն կը պահանջէ

Իրաւունքը հայութեան

Չպիտի դադարի պայքարելէն

Ինչ որ ալ ըլլայ պարագան:

 

Ապրիլ 24, 1991

***

Հայոց Տու‎Ֆը

 

Ձօն՝  Յաւերժական Հայաստան յուշակոթողի կառուցմանը,

ՀՀ  դեսպանատուն, Օթթաւա, Կանադա

 

ՏուՖը տաշես

Զարդ կը դառնայ

Մեր պատմութեան

Փաստ կը դառնայ

Սասունցի Դաւիթ,

Առիւծ Մհեր,

Հայ սերունդը

Կերտող մայրեր,

Նոյ Նահապետ

Մեր արմատներ,

Մեր պապերի,

Շինած վանքեր,

Սրբատեղի ու խաչքարեր,

Յաւերժութեան

Ջահ է դառձեր:

9 Սեպտեմբերի, 2002 թ

 

                                             

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հնագոցյալը, իր տան առաջ, 2021

 

 

Բաժակաճառ

 

Oթթաուայում ՀՀ դեսպանատան բացման առիթով

 

Այսօր կը ծածանի Օթթաուայում

Ազատութեան դրօշակ

Որ ունի երէք գոյներ

Կը ներկայացնէ

Սփիւռք, Հայաստան եւ Արցախ.

 

Այս երէքը մէկ մարմին է

Չեն կրնար ըլլալ անջատ

Այսպէս կը յուսանք ու կը հաւատանք

Թէ օր մը պիտի գայ

Արեւմտեան մեր հողերը

Պիտի վերադառնան մայր օջախ.

 

Օթթաուայի Աշուղ

Ն. Թաշճեան

***

 

Լօրքէ Լօրքէ

Թէ երգ է, թէ պար եւ թէ

մեր հայրերու պատմութիւն

Լօրքէ լօրքէ աղւոր պար է

Եկէք պարենք լօրքէ

Նշանտուքին, հարսանիքին

Մենք կը պարենք լօրքէ:

 

Լօր լօրքէ լօրքէ լօրքէ

Ցատկենք պարենք լօրքէ

 

Տաւուլ զարնէ, զուրնան փչէ

Եկէք պարենք լօրքէ

Աղջիկ-տղայ ոտքի հանէ

Եկէք պարենք լօրքէ:

 

Լօր լօրքէ լօրքէ լօրքէ

Ցատկենք պարենք լօրքէ

 

Գիւղ գացին ու հարս արին

Եկէք պարենք լօրքէ

Հայրը-մայրը նստան լացին

Եկէք պարենք լօրքէ:

 

Լօր լօրքէ լօրքէ լօրքէ

Ցատկենք պարենք լօրքէ

 

Հարսը ելաւ ձիուն նստաւ

Եկէք պարենք լօրքէ.

Ամբողջ գիւղը ոտքի ելաւ

Եկէք պարենք լօրքէ:

 

Լօր լօրքէ լօրքէ լօրքէ

Ցատկենք պարենք լօրքէ

 

Գիւղին աղան միջնորդ եղաւ

Եկէք պարենք լօրքէ.

Այդ կէնճերուն ոչխար տւաւ

Եկէք պարենք լօրքէ:

 

Լօր լօրքէ լօրքէ լօրքէ

Ցատկենք պարենք լօրքէ

***

 

Առանց․․․

 

Առանց սազի

Ի՞նչի կուգայ

                   արելը։

 

Առանց երգի

ինչի կուգայ

                     գովելը:

 

Առանց սիրոյ

ինչի կուգայ

                    ապրելը:

 

Սէրն է որ մարդ

իրար կը կապէ

Այդ կապերով

նոր սերունդներ

                    կը ծաղկեն:

 

***

 

 

 

Գանատա

 

Գանատայի կեանքը դեռ նոր գարուն է

Երիտասարդներուն համար հաճոյքի տուն է

Ազատութեան դիմակի տակ ժողովուրդը քուն է

Ապագան փնտռես, մի մութ անկիւն է£

 

Գանատան ամբողջ ազգերու ծով է

Ժողովրդին տեսակը շատ՝ փնտռողը ո՞վ է

Սեւ, ճերմակ, դեղին, չես գիտէր ով է,

Արմատը փնտրես , մի օտար հող է£

 

Գանատան ամբողջ անտառով լեցուն է

Պտուղը փնտռես   կարկուտ եւ ձիւն է,

Քրիստոնեայ, տաճիկ, հրեայ կամ բուտայ

Ամուսնութեան համար ամենն ալ միեւնոյն է£

 

Մայրը չի գիտէ զաւակը ո՞ւր է

Եղբայրը չի գիտէ իր քոյրը ո՞վ է

Ազատութեան դիմակի տակ

Մի մահւան ձոր է:

 

Գանատան հայու համար լաւ գործի տեղ է

Դրամ, միւլք, հաճոյք, ամէն բան տեղն է

Եկեղեցի, միութիւն, ակումբ, ով ինչ պիտ ընէ

Աստուած աս մեղքերը ի՞նչպէս պիտ ներէ£

 

***

Կտրէ՛ ձեռքերս …

 

1954-1955-1956 թւականներն էր.

Սիրիոյ Հալէպ քաղաքին մէջ Դիզէլ մեքենաներու մեքանիք էի, կաշխատէի Հալէպէն 60-70 կիլոմետր դէպի արե-ւելք գտնւող Մեսքենէ գիւղաքաղաքի շրջանը, Եփրատ գետին եզերք, Դիզէլ մեքենաներու նորոգութեամբ կամ զետեղումով կզբաղուէի,  Եփրատ գետէն ջուրը քաշելու եւ Սիրիոյ բամբակի արտերը ջրելու համար£ Եփրատ  գէտը ծագում կառնէ Արեւմտեան Հայաստանէն եւ կհոսէ դէպի հարաւ եւ Սիրիոյ Ճարապլուս քաղաքէն կմտնէ Սիրիա եւ կը շարունակէ հոսիլ դէպի հարաւ մինջեւ Մեսքենէ , Մեսքենէին մեծ անկիւնադարձ մը ընելով կերթայ դէպի արեւելք, Ռաքա քաղաքը , Տէրզօր, անապատը անցնելով Ապու Քամալ գիւղաքաղաքէն կը մտնէ Իրաք եւ Իրաքի մէջ միանալով Տիգրիս գետին՝ միասին կերթան եւ կը թափին Պարսից Ծոց£

 

ØºêøºÜ¾

 
meskene

 

Իսկ ես ամբողջ շաբաթը Մեսքենէի շրջանը կմնայի եւ շաբաթ կէսօրէն վերջ կերթայի Հալէպ՝ հագուստներս փոխելու, հանգստանալու կամ պէտք եղած գործիքներ կամ մասեր գնելու մեքենաների նորոգութեան համար եւ կարգ մը պզտիկ նւէրներ  առնելու գիւղապետին ընտանիքին համար£

Օրերէն մէկը, երբ կը պատրաստւէի Հալէպ իջնելու, տեսանք հեռուէն Օթօ մը կու գայ. օթօն մօտեցաւ գիւղապետին նստասենեակը  կամ հաւաքատեղին, օթօէն դուրս եկաւ մեր հարեւան գիւղապետը, որ Ճա‎Ֆար-քալայի շրջանէն էր եւ իրարու kartezծանօթ էին եւ իրար կայցելէին, մօտենալով մեր գիւղապետ՝ Շէխ Մահմուտին ՝ ողջագուրւեցին£ Իրարու հետ խոսելէն վերջ երկուքը սկսան ինծի մօտենալ , իմ գիւղապետը, որի համար կաշխատէի, ինծի ըսաւ.

-Գիւղապետ Դեմըր Ըպն Մեհէր  քեզմէ խնդրանք մը ունի»£

Ըսի ի՞նչ է. ըսաւ.

-Իր մեքանիքը երէկ Հալէպ իջեր է, եթէ մինջեւ երկուշաբթի ըսպասեն ադ տաք օդին արտերը պիտի փչանան, ուրեմն ինչքան դրամ կուզես, քեզի կուտայ որ երթաս նայիս£

Երթալու տեղը մօտաւորապէս 25 կիլոմետր էր, ես ինծի մտածեցի եւ ասքէ առաջ լսած էի հայերուն հանդէպ «գեաւուր» բառը գործածել էին, որ անկրօն կնշանակէ, ուրեմն այսպէս ասեցի.

-Ես դրամի համար չեմ գար, կուգամ եթէ իմ գիւղապետ Շէխ Մահմուդ ինծի ասէ գնայ£ Փաստելու համար, որ հայերը գեաւուր չեն, այլ քրիստոնեայ են եւ քրիստոնեայ ըսելէ՝ մարդուն օգնել ըսել է ոչ թէ գեաւուր, ինչպէս որ թուրքերը ըսած էին, ուրեմն միասին գացինք իրեն արտերը, ուր որ իրեն ջրի մեքեանան աւրւած էր£ Բարեբախտաբար ինչ որ պատահած էր մեքենային, շինւելիք էր, եւ շինեցի, երկրորդ օրը կրցայ Հալէպ իջնալ£ Երկուշաբթի նորէն գործի էի, երկու օր վերջը գիւղապետ Մահմուտ քովս եկաւ, ըսելու թէ գիւղապետ  Դեմըր Ըպն Մեհէր մեզ իր քով հրաւիրած է , այս իրիկուն անպայման պիտի երթանք, ըսի հրամանը քեզի է, ուր որ ուզես ես կերթամ£

Այդ գիշեր իրեն հետ միասին գացինք ՃաՖար-քլայի շրջանին իրենց գիւղը, արդէն մեզի կսպասէին, ոչխար մըն ալ պատրաստ մեզի համար մորթելու£ Ոչխարը մեզի համար մորթեցին եւ իշու մը վրայ բարցուցին, ուրիշ մի քանի էշերու հետ բերւած բաներ կային, եւ սկսանք քալել դէպի Եփրատ գետին եզերքը եւ նաւակով անցանք դէպի կղզին£ Գիւղապետին մարդիկ նաւը պարպեցին, կրակը վառեցին, խորովածը պատրաստեցին, գիւղապետը պէտք է առաջ սկսի ուտել եւ մենք ալ հետեւեցինք, ամէն բան լաւ եւ հաճելի էր, իսկ բնութեան տեսարանն ալ զմայլելի, առաջին անգամ ըլլալով երկու լուսին կտեսնէի, մէկը երկնքին վրայ, միւսը Եփրատ գետին մէջ կպլպլար ու զիս կտանէր անցած օրերը, երբ մեր անմեղ ժողովուրդը պարտադրաբար ինչ տառապանկներով ու չաչրչարանքներով անցեր էր ադ տեղերով…հանկարծ գիւղապետ Դեմըր հրամայեց իր երկու թիկնապահներուն, որ նաւը առնեն եւ միւս ափը երթան, եւ երբ իրենց զէնքով նշան հրաման տայ գան եւ մեզ տանին. հազիւ թէ հեռացած էին, երբ տեսայ գիւղապետ Շէյխ Դեմըր Ըպն Մեհէր  քովի տոպրակը բացաւ եւ մէջէն օղիի շիշ մը հանեց, ըսելով  թէ.

-Մասնաւոր քեզի համար առի, դուք հայ քրիստոնեաները կը խմէք օղին, երբ խորոված կամ ոչխար ուտէք£

Ինծի համար շատ մեծ անակնկալ էր, շնորհակալութիւն յայտնեցի եւ ըսի ինծի տւէ՛ք այդ շիշը, ես մենակս երթամ կը խմեմ, ըսին ոչ մենք ալ պիտի խմենք£ Ես շատ զգուշութեամբ կհետեւէի իրենց, տեսայ որ ինծի դառնալով ըսաւ.

-Պողոս քեզի, իմին իրական կեանքէս պատահած պատմութիւն մը պիտի պատմեմ£

Ըսի սիրով մտիկ կընենք£ Եւ Շէյխ Դեմըր Ըպն Մեհէր  սկսաւ պատմել.

-1915 սկիզբները իմ հայրս գիւղին պետն էր, իսկ ես հազիվ 22 տարեկան ըլլալու էի, երբ գիւղը թուրք ճանտարմներ եկան, հօն հոթել չկար, ուրեմն գիւղապետին նստատեղին պիտի պարկէին եւ ուտէին, ես էլ ներկայ էի եւ թարգմանիչ ալ կար թրքերէնէ արաբերէն£ Ըսին, որ  շատ մօտ ատենէն մեծ խումբերով գեաւուրներ պիտի գան աստեղէն անցնին եւ Տէր-Զօր քշւին. մեր կրօնքին, մեր հաւատքին եւ մեր թուրք պետութեան դէմ մարդիկ են, կուզեն տապալել մեր իսլամ պետութիւնը եւ մեզի ստիպեն, որ մենք ալ իրենց պէս գեաւուր ըլլանք£ Արդէն  Իստամպուլի մէջ իրենց պետերը, իրենց մեծամեծերը, ամբողջն ալ բռներ են եւ կախաղան հաներ են, եւ հայ ժողովուրդը, որ գեաւուր է, ճամբայ հաներ են, որ Տէր-Զօր տանին եւ հօն անապատին մէջ անօթի-ծարաւ մեռնին£ Ատոր համար եկեր ենք  ձեզի իմացնելու, որ դուք ալ ձեր մասնակցութիւնը բերէք, եւ ինչ չափ, որ կրնաք ջարդեցէք կիները , աղջիկները, փախցուցէք  պզտիկները, գերի առէք ձեր տուներուն մէջ աշխատեցնելու£ Այն ատեն դուք ձեր կրօնքին, ձեր Ալլահին եւ Մուհամատին ծառայած կըլլաք£

Երբ Շէյխ Դեմըր Ըպն Մեհէր  կը պատմէր , երբեմն օղիէն գաւաթը կը կոնծէր£ Բարեբախտաբար Շէյխ Մահմուտ շափէն աւելի զգոյշ էր եւ խմիչքին չէր մօտեցած, միայն մեզ կհսկէր ու կըսէր.

-Մի վախնա Պողոս, մի վախնա£

Հանկարծ Շէյխ Դեմըր Ըպն Մեհէր  մէջքէն խենչերը քաշեց  եւ սկսաւ պոռալ.

-Ա՛ռ, ա՛ռ այս խենչէրը եւ կտրէ իմին այս ձեռքերը£ Դուն գիտես Պողոս այս խենչերը ինչ չափ աղջիկներ մորթեր է, ինչ չափ մանուկներ խեղտեր է, ինչ գեղեցիկ աղջիկներուն կուրսքեր կտրել , խորովել ու  կերեր … Պողոս պէտք է կտրէս այս ձեռքերը, եթէ չես հաւատար ինծի, Շէյխ Մահմուտին հարցուր, ինք ալ ինծի հետ էր, ինք ալ երկու աղջիկ առաւ եւ մեծցուց՝ Խատիճէն եւ Էյիշէն , Ազիզէն ալ սորա աղջիկն է£ Եկո՛ւր Պողոս, եկո՛ւր քեզի ցցնեմ ուր թաղած ենք դիակները£

Եւ փորձեց զէնքով ձայն տայ միւս ափին, որ նաւակը գայ եւ մեզ տանի, բայց Շէյխ Մահմուտ արգելք եղաւ, զէնքը եւ խենչէրը ձեռքէն առաւ եւ ստիպեց, որ երեսը լւայ  եւ միասին երթան՝ դիակներուն տեղերը ցուցնելու£ Շէյխ Մահմուտ կրցաւ զինքը զսպել, երեսը լւալ Եփրատին ջուրով, խոստանալով, որ չայի պիտ եփեր եւ խմենք եւ միասին երթանք£ Երբ չային կրակի վրայ էր, Շէյխ Դեմըր Ըպն Մեհէր  քնի անցար էր£ Շէյխ Մահմուտ  օղիին շիշը գետը նետեց, Շէյխ Դեմըրին վրան ալ ծածկեց, ինծի դառնալով ՝ թող քիչ մը հանգչի, վերջը նշան կուտամ, որ գան մեզ տանին, գոնէ այս վրայի հոտերը գացած կըլլան, իսկ պարոն Պողոսի արիւնը ցամքած գետինը գամւած էր£ Կուզէի  բան մը ասեր բայց լեզուս բերնիս մէջ դառնալու ուժ չունէր, երկու ժամ վերջը, երբ Շէյխ Դեմըր  արթնցաւ եւ կը պատրաստւէինք մեկնելու, զէնքով ձայն տւին միւս կողմը, որ գան մեզ նաւով տանին£

Իմ արիւն ցամքած էր եւ դէմքէս յայտնի կընէր իմ հոգեկան տանջանքը£ Ըսի իրենց որ, դուք յանցաւոր չէք, յանցաւորը թուրքն է, որ ձեզի խաբեց ըսելով թէ, եթէ դուք հայեր ջարդէք, ծառայած կըլլաք ձեր ազգին, ձեր դաւանանքին ու ձեր Ալլահին եւ Մուհամատին£ Դուք ալ ձեր կրօնքին ու Ալլահին հաւատարիմ ծառայեցիք£ Բայց դուք գիտէք երբ Աթա Թուրքը եկաւ ամբողջ իսլամ պետերը կախեց, արաբերէն գրւած Կուրանը վառեց, տեղը ռոման գրերը բերաւ, ուրբաթ օրերը խանութները բացաւ՝ կիրակի օրը գոցեց, գլուխը քասքեթ դրաւ, հիմա դուք ըսե՛ք ո՞վ է իրական գեաւուրը, հայերը թէ կրօնք, գիր, հասւատք չունեցող թուրքերը£

 

Երբ գիւղը հասանք արդէն առաւօտեան արեւը ծագած էր£

 

***

 

Տարագրութեան ճամփուն հետքերը

 

Դարձեալ 1915 թւականին, Շէյխ Մահմուտը, իրենցմէ քաղած տեղեկութեան համեմատ 20-25 տարեկան ըլլալու էր, Եղեռնի ատէն երկու հայ աղջիկներ տուն բերած էր, մէկուն անունը Խատիճէ դրած էր, միւսն ալ Էյիշէ, իրենց իրական անունները չէր գիտեր£ Խատիճէն մօտաւորապէս 5 կամ 6 տարեկան ըլլալու էր եւ Էյիշէն 4 կամ 5 տարեկան էր£ Երբ ես իրենց տեսայ, արդէն իրենց երեսները ծեծւած էր, որուն հօս Գանատային մէջ «թէթու»  կըսեն£ Բոլոր արաբ աղջիկներու երեսը ծեծւած էր£ Ուրեմն Շէյխ Մահմուտ իրեն կնութեան կառնէ Խատիճէն£ Մի քանի տարի վերջը, երբ Խատիճէն զաւակ չի ունենար, Շէյխ Մահմուտն  Էյիշէն ալ կառնէ կնութեան£ Էյիշէն յղի կըմնայ եւ դժբախտաբար ծննդաբերութեան ատէն կմահանայ, իսկ իրեն ծնած աղջիկը կը մնայ ողջ, եւ զինք կանւանեն Ազիզէ եւ Խատիճէն զինք կը մեծացնէ, 1955 թ. արդէն 15-16 տարեկան էր£

Շէյխ Մահմուտ ուրիշ արաբ կին ալ ունէր, բայց տան իշխողը Խատիճէն էր, եւ միայն իր խօսքը կըլլար եւ ամեն մարդ իրեն կը վստահէր ու կը հաւատար, նոյնիսկ Շէյխ Մահմուտը£

Երբ 1957թ. զիս բանակ տարին, երկու տարի վերջ վերադարձայ, արդէն Ազիզէն հարս գացած էր, որովհետեւ հրամանը Շէյխ Մահմուտին էր, որուն որ տայ իր աղջիկը, աղջիկը ոչ չէր կրնար ըսէր£ Ահա այսպէս Աստուած զիս մահէն փրկեց, որովհետեւ Խատիճէին երազները անկարելի էին, ոչ ալ կարելի է երեւակայել, որովհետեւ ես հայ էի, Խատիճէն հայ էր, իսկ դժբախտ Ազիզէն ալ հայ էր£ Խատիճէն այսպիսի երազներու մէջ կապրէր, որ անկարելի եւ  աներեւակայելի էին, որ հայ տղայ մը իսլամ գիւղապետին աղջկան հետ փախէր… պատիժս ստոյգօրէն մահ էր, եւ առանց դատարանի… որովհետեւ Շէյխ Մահմուտ զիս մեռցնելու եւ իր  «պատիւը» փրկելու իրաւունք ունէր£

***

 

1915, Տէր-Զօրի հայերը

 

1959 թ. Սիրիոյ Հալէպ քաղաքին մէջ կապրէինք, մայրս, երեք եղբայր եւ մէկ քոյր էինք. երեք սենեակով տուն ունէինք£ Կապրէինք Տաւուտիէ անունով շրջան մը, հիմա Էշրեփիէ կը կոչուի£ Եղբայրներս ամուսնացան, մէկական սենեակ առին, ես եւ մայրս մնացինք մէկ սենեակի մէջ, երկու սենեակները իրարու վրայ էին, իսկ մէկ սենեակը առանձին. բայց այդ առանձին սենեակին վրայ սենեակ մը աւելցնելու կարելիութիւն կար, մայրս ալ այդպէս խորհուրդ տուաւ, որպէսզի ես ալ իմ հարսս հօն բերեմ£ Մեր ապրած տեղը ամէնն ալ հայ էին, մեծամասնութեամբ թրքախօս այնտեպցի, մարաշցի, քիլիսցի, ճիպինցի£ Սենեակը վերջացաւ, հիմա դուռ-պատուհան շինող պէտք էր, իսկ մեր դրացին յայտնի ատաղձագործ վարպետ Երջանիկն էր£ Ուրեմն մայրս դիմեց , որ գայ եւ դուռ-պատուհանի չափերը առնէ եւ շինէ. վարպետ երջանիկ արդէն գործը սկսած էր£

Ես այդ ատէն կաշխատէի Հալէպի Պստէն Քլէպ ըսած մեծ թաղամասում, որուն մէջ ամբողջ արհեստաւորները հայ էին, անոնց մէջ յայտնի մեծ վարպետ Հմայեակ Սանոսեան կար, ես կաշխատէի անոր քով£ Դիզէլ մոթօրներ կը նորոգէինք£

Օրերէն մէկը պետական թղթեր քաղաքապետարան տարի եւ տուն եկայ, վարպետ Երջանիկ արդէն հօն էր, միասին մօրս պատրաստած կերակուրը կերանք, Հալեպի օդը տաք էր, սառ ջուր խմեցինք եւ քիչ մը հանգիստ ըրինք£ Վարպետ Երջանիկ ինծի ըսաւ, «Նիկողոս քեզի բան մը պիտի պատմեմ, գիտեմ դուն ասանկ պատմութիւնը ջուրը չես նետէր, անպայման միտքդ կպահես եւ մի օր տեղը կը գրես, ես այս արհեստը սորւած եմ ուստա Խաչօէն, որ ինծի պատմեց այս իրական պատմութիւնը»,  եւ սկսաւ£

-1915 թ. երբ տարագրութեան ճամբեն կը քալէինք, Տէր-Զօր քաղաքին շատ մօտ էինք, թէեւ Եփրատ գետին եզերքն էինք, բայց ջուր խմելու իրաւունք չունէինք, ես արդէն կը զգաի թէ վաղը արաւօտն ալ քալելու ուժ չկար եւ վերջին օրս էր, ամբողջ գիշերը գլուխս քարի մը վրայ դրած աստղերը դիտելով կերեւակայէի, թէ որն է իմ աստղը, որ վաղը պիտի մարի, նորէն սկսայ լսել մտրակներուն ձայնը, կասէին «ելէք քալեցէք»£Ճանտարմներէն մէկը կողիս կզարնէր. հանկարծ ճանտարմներուն մեծը սկսաւ պոռալ «տուրուն» կեցէք. «պախախ քիմ տըր պու կէլէն» կեցէք, տեսնենք ով է եկողը£ Հեռուէն Տէր-Զօր քաղաքէն դէպի մեզ կը մօտենար չաւուշ մը  երկու զինւորով£ Երբ մօտեցաւ,  ճանտարմերուն մեծին հետ խօսեցաւ, վերջն ալ մօտեցան մեզի եւ յայտարարեցին , զինուորներուն փաշան, Տէր-Զօր եկած ատէնը, կառքին անիւը քարի մը զարնւելով ջարդւեր է, եթէ ձեզմէ մէկը կրնայ շինել, իրէն Տէր-Զօր պիտի տանինք փաշայի քովը£ Ես լսեցի, բայց ոտքի ելլելու կարողութիւն չունեյի եւ սկսայ պոռալ, մինչ այդ քովիս ճանտարմերն ալ կանչեց, թեւերէս մտան եւ զիս չաւուշին քով տարին£ Չաւուշը ինծի հարց տւաւ. «դուն փաշային կառքին անիւը կրնա՞ս շիներ», ասի այո, եթէ ինծի հետ օգնական մարդիկ գան£ Չաւուշը զիս եւ չորս ուրիշներ, որ քայլելու կարողութիւն ունէին եւ զիս ձիուն վրայ դրին եւ Տէր  Զօր տարին. երբ Տէր Զօր գացինք, ինձ ջուր ու կերակուր տուին, ուստի վրաս ուժ եկաւ£ Գացինք կառքը տեսանք, որ արաբ ատացձագործի խանութ մըն էր, տարեր էին բայց մարդը կեանքին մէջ այդպիսի կառք մը անիւ չէր շինած եւ ոչ ալ կրնար շինէր£ Երբ զիս փաշային քով տարին, փաշան ըսաւ եթէ այս կառքը շինէս քեզի հոս կը պահենք եւ անապատ չես երթար£ Ըսի իրեն փաշա՛, ես ատաղձագործ եմ,  այս անիւը շինելու համար երկաթագործ ալ պէտք է, որ ես գիտեմ այդ խումբին մէջ կայ, կերթամ կը բերեմ, առաջ կառքին շինելիք գործիքները պիտի շինենք եւ վերջը կառքը շինենք, միայն մի քանի օր առիթ տո՛ւր, որ չերթան, որ եթէ իրենց պէտք ունենաք, երթանք բերինք£ Փաշան համաձայնեցաւ եւ ըսաւ եթէ չկրնաք շիներ, ձեր բոլորն ալ Տէր Զօրի կամուջէն վար պիտի թափենք£ Երկրորդ օրը գործը սկսանք արաբ ատաղձագործին խանութը, տեղուն արաբ վարպետները իրենց կեանքի մէջ չէին տեսած անանկ գործիքներ, որ մենք շինեցինք£ Միեւնոյն ատէն իրենց ըսինք, որ այդ հայերուն մէջ ահագին վարպետներ կան գացէ՛ք բերէ՛ք՝ կօշկակար, դերձակ, երկաթագործ, ամէն ալ վարպետ են, փաշաէն ալ հրաման կայ, որ պէտք եղածը կրնան բերել£ Այս լուրը սկսաւ տարածւիլ Եփրատ գետին եզերքը գտնւող արաբներուն մէջ£

-Երբ փաշային կառքը շինւեցաւ, արդէն հարիւրաւոր հայեր ազատած էին այդ պատճառաւ։

Ահա այսպէս պատմեց ինծի վարպետ Երջանիկ, երբ մեր տունին դուռն ու պատուհանը շինեց։ Վարպետ Երջանիկ Մոնթրէալի հանրածանօթ «Պետօ Պաստրմա» Ալպէր Արօյեանի հօրեղբայրն է, իսկ Թորոնթօյի Սէդա Փանոսեանի՝ Արօյեանի հայրը, նա Թորոնթօյի Հայ աւետարանական եկեղեցւոյ անդամ է։ Ես այդ տունին մէջ հարսս բերի ու մինչեւ հիմա մեր եւ Արօեաններու մէջ հարազատներու պէս ընտանեկան յարաբերութիւնները կը շարունակւին։

*  *  *

Տէր-Զօրին անապատներուն չորցած թուփերուն տակէն ծիլ տւող՝ ծաղկող հայութիւնը այսօր կը թնդացնէ աշխարհի մեծամեծ սրահները, մեծամեծ բեմերը՝ իրենց արհեստով, իրենց արւեստով, իրենց մարզական, մշակութային կամ տեսակ-տեսակ յաջողութիւններով։ Ատոր փաստն ալ, այսօրւան մեր Սփիւռքի գաղութներուն ներկայութիւնն է, իրենց եկեղեցիներով, իրենց դպրոցներով, իրենց կուսակցութիւններով, իրենց միութիւններով եւ աշխարհի վրայ տարածւած դեսպանատներով։

Կանք,  պիտի մնանք եւ դեռ շատանանք։

 

Օթթաուայի Աշուղ

Ն. Թաշճեան

 

Հարագանք իր անմոռաց հիշատակին

Դր․  Էդիկ Բաղդասարյան,  Տորոնտո

 

 

***

 

 

 

Արտակ Զաքարյան. Ղարաբաղը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում

01.02.2022

https://news.am/img/news/68/47/62/220x220.jpg

Ղա­րա­բաղ­յան հար­ցի կար­գա­վոր­ման գոր­ծըն­թացն ա­վարտ­ված չէ։ Այս մա­սին փետր­վա­րի 1-ին լրագ­րող­նե­րի հետ հան­դիպ­մանն ա­սաց Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տա­կան կու­սակ­ցութ­յան ան­դամ Ար­տակ Զա­քար­յա­նը։

Ն­րա խոս­քով՝ 44-օր­յա պա­տե­րազ­մը վեր­ջա­կետ չի դրել այդ հար­ցում, իսկ Ղա­րա­բա­ղը եր­բեք չի լի­նի Ադր­բե­ջա­նի կազ­մում։ «Ան­գամ այ­սօր, թվում է, ա­նե­լա­նե­լի վի­ճա­կում լի­նե­լով՝ մենք ելք գտնե­լու շանս եւ հնա­րա­վո­րութ­յուն ու­նենք։ Բայց կա­պի­տուլ­յանտ­նե­րից բաղ­կա­ցած ներ­կա իշ­խա­նութ­յու­նը կամ պար­զա­պես չի տես­նում, կամ չի ցան­կա­նում տես­նել այդ ու­ղի­նե­րը։ Չ­նա­յած միան­գա­մայն հնա­րա­վոր է՝ նրանք այն­քան թույլ են ու վախ­վո­րած, որ վա­խե­նում են տես­նել այդ հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը»,- ա­սաց Զա­քար­յա­նը։

Ընդ­դի­մադ­րի գնա­հա­տա­կա­նով՝ գոր­ծող իշ­խա­նութ­յու­նը վա­խե­նում է անդ­րա­դառ­նալ Ադր­բե­ջա­նի ագ­րե­սիվ քա­ղա­քա­կա­նութ­յան թե­մա­յին, բարձ­րաց­նել հայ­կա­կան տա­րածք­նե­րի օ­կու­պաց­ման թե­ման, ան­գամ վա­խե­նում է նշել Ազ­գա­յին բա­նա­կի տո­նը։ «Ն­րա ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը պետք է հաս­կա­նան, որ վաղ թե ուշ լիա­կա­տար պա­տաս­խա­նատ­վութ­յուն են կրե­լու այն բո­լոր ձա­խո­ղում­նե­րի հա­մար, ո­րոնք թույլ են տրվել։ Որ­քան ա­վե­լի ա­րագ նրանք գի­տակ­ցեն ի­րենց պա­տաս­խա­նատ­վութ­յունն ու հրա­ժար­վեն իշ­խա­նութ­յու­նից, այն­քան ա­վե­լի հեշտ կլի­նի եր­կի­րը դուրս բե­րել ճգնա­ժա­մից՝ վե­րա­կանգ­նե­լով Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խան դե­րը տա­րա­ծաշր­ջա­նա­յին գոր­ծըն­թաց­նե­րում»,- հա­մոզ­ված է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տա­կան կու­սակ­ցութ­յան ներ­կա­յա­ցու­ցի­չը։ 

 

Մահվան ծաղիկները, Շուշիի հռչակագիրը և «գառների» լռությունը. Անդրանիկ Թեւանյան

04.02.2022

https://news.am/img/news/68/53/17/default.jpg

ԱԺ «­Հա­յաս­տան» խմբակ­ցութ­յան պատ­գա­մա­վոր Անդ­րա­նիկ Թ­ևան­յա­նը ֆեյս­բուք­յան գրա­ռում է ա­րել «­Մահ­վան ծա­ղիկ­նե­րը, Շու­շիի հռչա­կա­գի­րը և «գառ­նե­րի» լռութ­յու­նը» վեր­նագ­րով:

Նա, մաս­նա­վո­րա­պես, նշել է. «­Թուր­քիա­յի խորհր­դա­րա­նը վա­վե­րաց­րել է օ­կու­պաց­ված Շու­շիում Էր­դո­ղա­նի ու Ա­լի­ևի ստո­րագ­րած հռչա­կա­գի­րը, որն ամ­բող­ջութ­յամբ ուղղ­ված է Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի դեմ։ Փետր­վա­րի 1–ին դա ա­րել էր նաև Ադր­բե­ջա­նի խորհր­դա­րա­նը։

Ըստ այդ հռչա­կագ­րի՝ Ղա­րա­բաղն ամ­բող­ջութ­յամբ հա­մար­վում է Ադր­բե­ջա­նի մաս։ Բա­ցի այդ՝ թուրք­–ադր­բե­ջա­նա­կան տան­դե­մը պա­հան­ջում է, որ Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան հար­ցը դուրս գա ՀՀ ար­տա­քին քա­ղա­քա­կան օ­րա­կար­գից ու դառ­նա բա­ցա­ռա­պես պատ­մա­բան­նե­րի քննարկ­ման թե­մա։

Ու­շագ­րավն այն է, որ Շու­շիի հռչա­կա­գի­րը վա­վե­րաց­վում է հայ–­թուր­քա­կան, իբր թե, ա­ռանց նա­խա­պայ­ման­նե­րի կար­գա­վոր­վող գոր­ծըն­թա­ցի հրա­պա­րա­կա­յին մեկ­նար­կից հե­տո և «­Խա­ղա­ղութ­յան դա­րաշր­ջա­նի» բաց­ման նի­կո­լա­կան լո­զունգ­նե­րի ներ­քո։

Փաս­տո­րեն, Թուր­քիան զուտ ձևա­կա­նո­րեն հայ­տա­րա­րում է, որ պատ­րաստ է ՀՀ­–ի հետ ա­ռանց նա­խա­պայ­ման­նե­րի հա­րա­բե­րութ­յուն կա­ռու­ցե­լուն, օ­դա­նա­վա­կա­յա­նում ծա­ղիկ­ներ է նվի­րում Ս­տամ­բուլ ժա­մա­նած հայ ուղ­ևոր­նե­րին (դրանք ի­րա­կա­նում բայ­րաք­թար­նե­րի նե­տած մահ­վան ծա­ղիկ­ներն են), բայց մյուս կող­մից վա­վե­րաց­նում է հա­կա­հայ­կա­կան հռչա­կա­գի­րը։

Պաշ­տո­նա­կան Եր­ևա­նը լուռ է, ին­չը տվյալ դեպ­քում հա­մա­ձայ­նութ­յան նշան է։ Հա­մա­ձայ­նութ­յուն թուր­քա­կան նա­խա­պայ­ման­նե­րին։

Պաշ­տո­նա­կան Եր­ևանն աղմ­կում է միայն ֆեյս­բուք­յան ինք­նաա­սու­լիս­նե­րի ժա­մա­նակ՝ հիմ­նա­վո­րե­լով թուրք­–ադր­բե­ջա­նա­կան նա­խա­պայ­ման­նե­րի ար­դա­րա­ցիութ­յու­նը, հայ­տա­րա­րե­լով, որ «­Ղա­րա­բա­ղը Ադր­բե­ջան է, և վե՛րջ» ու հի­մա­րի տեղ դնե­լով «հպարտ» քա­ղա­քա­ցի­նե­րին»:

 

Արցախի Պաշտպանության բանակը փաստացի կազմալուծվում է՝ բոլոր հնարավոր ողբերգական հետևանքներով.

Էդգար Ղազարյան

01.02.2022

https://news.am/img/news/68/47/47/220x220.jpg

Ար­ցա­խի պաշտ­պա­նութ­յան բա­նա­կի կազ­մա­քանդ­մա­նը մնաց մեկ զո­րաց­րում։ Այս մա­սին Facebook-ի իր է­ջում գրել է ՍԴ աշ­խա­տա­կազ­մի նախ­կին ղե­կա­վար Էդ­գար Ղա­զար­յա­նը:

Նա, մաս­նա­վո­րա­պես, նշել է. «Ինչ­պե՞ս կա­րե­լի է բնու­թագ­րել այն մարդ­կանց, ով­քեր սե­փա­կան ո­րո­շում­նե­րով, կազ­մա­կերպ­ված և հետ­ևո­ղա­կան քայ­լե­րով կազ­մա­քան­դում են պա­տե­րազ­մի կրակ­նե­րի մեջ, մեր ժո­ղովր­դի հե­րո­սա­կան զա­վակ­նե­րի ար­յան գնով ստեղծ­ված, հաղ­թա­նակ­նե­րի մար­տա­կան փա­ռա­վոր ու­ղի ան­ցած Ար­ցա­խի Պաշտ­պա­նութ­յան Բա­նա­կը։ Կար­ծում եմ հա­յոց լեզ­վի բա­ռա­րան­նե­րում դժվար թե այդ­պի­սի բառ գտնվի, քա­նի, որ հայ ժո­ղովր­դի պատ­մութ­յան մեջ դժվար գտնվեն այն­պի­սի ա­րա­րած­ներ, ո­րոնք նմա­նա­տիպ հան­ցանք գոր­ծած լի­նեն հայ ժո­ղով­դի հան­դեպ, որ լեզ­վա­բան­ներ դրանց բնու­թագ­րե­լու հա­մար բա­ռեր գտած կամ հնա­րած լի­նեին։

2022 թվա­կա­նի հուն­վա­րի 31-ին ա­վարտ­վեց 2021-2022 թվա­կան­նե­րի ձմե­ռա­յին զո­րա­կո­չը։ 2020 թվա­կա­նի կոր­ծա­նա­րար պա­տե­րազ­մից հե­տո սա թվով եր­րորդ զո­րա­կոչն էր։ Յու­րա­քանչ­յուր զո­րա­կո­չի հետ ի­րա­կա­նաց­վում է ժամ­կե­տա­յին զին­վո­րա­կան ծա­ռա­յութ­յան ժամ­կետն ա­վար­տած զին­վոր­նե­րի զո­րաց­րում։ Փաս­տո­րեն, ար­դեն եր­րորդ ան­գամ, շա­րու­նա­կա­բար Ար­ցա­խի պաշտ­պա­նութ­յան բա­նա­կից տե­ղի է ու­նե­նում միայն զո­րաց­րում և բա­նա­կը չի հա­մալր­վում նոր ժամ­կե­տա­յին զին­ծա­ռա­յող­նե­րով։ Ակն­հայտ է, որ միայն Ար­ցա­խում բնակ­վող բնակ­չութ­յան ու­ժե­րով հնա­րա­վոր չէ կազ­մա­կեր­պել Ար­ցա­խի սահ­ման­նե­րի պաշտ­պա­նութ­յունն ու Ար­ցա­խի անվ­տան­գութ­յու­նը։ Ար­ցա­խի Պաշտ­պա­նութ­յան բա­նա­կը փաս­տա­ցի կազ­մա­լուծ­վում է՝ բո­լոր հնա­րա­վոր ող­բեր­գա­կան հետ­ևանք­նե­րով։

Այս ա­մե­նի գլխա­վոր պա­տաս­խա­նա­տուն Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տի պաշ­տո­նը զավ­թած Նի­կոլ Փա­շին­յանն է։ Նա ոչ միայն Ար­ցա­խի և Հա­յաս­տա­նի խա­ղաղ կյան­քը վե­րա­ծեց պա­տե­րազ­մի, այլև չկա­րո­ղա­ցավ ղե­կա­վա­րել պե­տութ­յու­նը պա­տե­րազ­մա­կան շրջա­նում, գի­տակց­ված կեր­պով տա­րավ պար­տութ­յան և­ իր ձեռ­քով ստո­րագ­րեց կա­պի­տուլ­յա­ցիոն հայ­տա­րա­րութ­յու­նը՝ թշնա­մուն հանձ­նե­լով նաև նրա կող­մից չզավթ­ված տա­րածք­ներ Ար­ցա­խից և Հա­յաս­տա­նից։

Ն­րա դա­վա­ճա­նա­կան ար­շա­վը չի ա­վարտ­վել։ Այժմ նա հետ­ևո­ղա­կա­նո­րեն քան­դում է Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի բա­նակ­նե­րը, թու­լաց­նում մեր պե­տութ­յան դի­մադ­րո­ղա­կան կա­րո­ղութ­յուն­նե­րը և­ ա­ռաջ մղում թշնա­մա­հա­ճո թե­զեր՝ Ար­ցա­խը թշնա­մուն հանձ­նե­լու և Հա­յաս­տա­նը վերջ­նա­կա­նա­պես կոր­ծա­նե­լու հան­ցա­վոր մտադ­րութ­յուն­նե­րով։

Այս ա­ղե­տը պետք է կանխ­վի մեկ օր շուտ։ Նի­կոլ Փա­շին­յանն ու ի­րեն սա­տա­րող ու­ժե­րը պետք է վռնդվեն ոչ միայն իշ­խա­նութ­յու­նից, այլև մեր հան­րա­յին կյան­քից։ Ն­րանք մար­դիկ են, ո­րոնց բնու­թագ­րե­լու հա­մար ժա­մա­նա­կա­կից լեզ­վա­բան­նե­րը ստիպ­ված են մտա­ծել, գտնել բնու­թագ­րիչ բա­ռեր, ո­րոնց, վստահ եմ, ի­րեն­ցից բա­ցի պատ­մութ­յան ըն­թաց­քում այլևս ոչ ոք չի ար­ժա­նա­նա։

P.S. Հե­տաքր­քիր է ի­մա­նալ , թե ինչ զգա­ցո­ղութ­յուն­ներ ու­նեն այն գե­նե­րալ­ներն ու սպա­նե­րը, ով­քեր տա­րի­ներ շա­րու­նակ գի­շեր-ցե­րեկ ծա­ռա­յել են Զին­ված Ու­ժե­րում, ծա­ռա­յել են Ար­ցա­խի Պաշտ­պա­նութ­յան բա­նա­կում և հի­մա, կրե­լով բա­նա­կի հա­մազ­գես­տը, յու­րա­քանչ­յուր օր մեկ­նում են ծա­ռա­յութ­յան։ ՈՒ­նե՞ն ի­րենք ի­րենց մտքում այն հար­ցի պա­տաս­խա­նը, թե ու՞մ են ծա­ռա­յում․ Հայ­րե­նի­քի՞ն, պե­տութ­յա՞­նը, թե հայ ժո­ղովր­դի թշնա­մուն։

Լու­սան­կա­րում՝ Զո­րա­հան­դես Ս­տե­փա­նա­լե­րոտւմ՝ նվիր­ված Հայ­րե­նա­կան Մեծ պա­տե­րազ­մում հաղ­թա­նա­կի 67, Շու­շիի ա­զա­տագր­ման և Ար­ցա­խի Պաշտ­պա­նութ­յան բա­նա­կի ստեղծ­ման 20-ամ­յակ­նե­րին, Ս­տե­փա­նա­կեր­տի Վե­րածնն­դի հրա­պա­րակ, մա­յիս 2012թ․»։

«Հրապարակ». Արցախի նախկին նախագահներն ու գեներալիտետը քաղաքական նոր ուժ են ձեւավորում. Արայիկ Հարությունյանի տեղը նեղ է

04.02.2022

https://news.am/img/news/68/52/36/default.jpg

«Հ­րա­պա­րակ» թեր­թը գրում է. «­Հուն­վա­րի 29-ին Ար­ցա­խի իշ­խող «Ա­զատ հայ­րե­նիք» կու­սակ­ցութ­յան հիմ­նադր­ման 17-ամ­յա­կի հա­վա­քին կու­սակ­ցութ­յան հիմ­նա­դիր, պա­տե­րազ­մից հե­տո ան­դա­մութ­յու­նը դա­դա­րեց­րած ԱՀ նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րութ­յուն­յանն իր հա­մա­խոհ­նե­րին ա­սել է՝ նրանք, ով­քեր իր հա­մար են ան­դա­մակ­ցել կու­սակ­ցութ­յա­նը, այ­սօր­վա­նից ա­զատ են, քա­նի որ ին­քը քա­ղա­քա­կան պլան­ներ չու­նի եւ սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խութ­յուն­նե­րից հե­տո հե­ռա­նա­լու է քա­ղա­քա­կա­նութ­յու­նից։

Այս հայ­տա­րա­րութ­յու­նը քա­ղա­քա­կան դաշ­տում ըն­դու­նել են ոչ միան­շա­նակ։ Շա­տե­րը հի­շում են, որ պա­տե­րազ­մից հե­տո, երբ պա­հան­ջում էին նրա հրա­ժա­րա­կա­նը, նեղ վի­ճա­կում հայտն­ված Հա­րութ­յուն­յա­նը հրա­պա­րա­կա­յին հայ­տա­րա­րութ­յուն ա­րեց՝ խոս­տա­ցավ հե­ռա­նալ, իսկ մինչ այդ՝ լայն հա­մա­գոր­ծակ­ցութ­յուն ձե­ւա­վո­րել, բո­լոր ո­րո­շում­ներն ԱԽ-ի, այ­սինքն՝ Վի­տա­լի Բա­լա­սան­յա­նի հետ հա­մա­ձայ­նեց­ված կա­յաց­նել։ Սա­կայն հենց ո­տը պնդաց­րեց, մո­ռա­ցավ։

Հի­մա նո­րից նրա շուրջ օ­ղա­կը սեղմ­վել է, մի կող­մից՝ Փա­շին­յանն է ու­զում ա­զատ­վել, մյուս կող­մից՝ սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խութ­յուն­նե­րի գոր­ծըն­թաց է գնում, եւ Ա­րա­յիկ Հա­րութ­յուն­յա­նի՝ օ­րեր ա­ռաջ ա­րած հայ­տա­րա­րութ­յու­նը, ըստ ար­ցախ­յան աղբ­յուր­նե­րի, ժա­մա­նակ շա­հե­լու նպա­տակ ու­նի։ Զու­գա­հեռ, լու­րեր են տա­րա­ծում, որ Ար­ցա­խի նախ­կին նա­խա­գահ­ներն ու գե­նե­րա­լի­տետն են քա­ղա­քա­կան նոր ուժ ձե­ւա­վո­րում, որ­պես­զի ա­ռա­ջի­կա ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­նե­րին իշ­խա­նութ­յուն վերց­նե­լու հայտ ներ­կա­յաց­նեն։

Խոս­քը Բա­կո Սա­հակ­յա­նի եւ Ար­կա­դի Ղու­կաս­յա­նի, ինչ­պես նաեւ Լե­ւոն Մ­նա­ցա­կան­յա­նի, Ար­շա­վիր Ղա­րամ­յա­նի եւ մյուս­նե­րի մա­սին է։ Ըստ մեր աղբ­յու­րի՝ նրանք հան­դես չեն գա­լու ի­րենց դեմ­քով։ Ար­դեն սկսվել են քա­ղա­քա­կան կոն­սուլ­տա­ցիա­նե­րը»:

 

Նորատ Տեր-Գրիգորյանց. Թուրքիան եւ Ադրբեջանը փորձում են ներսից քայքայել Ռուսաստանը

05.02.2022

https://news.am/img/news/68/53/56/default.jpg

Ռու­սաս­տա­նը եր­բեք չի հար­ձակ­վի Ուկ­րաի­նա­յի վրա, Ա­րեւ­մուտքն է ներ­քա­շում, սա­կայն Ռու­սաս­տանն ա­մեն դեպ­քում պատ­րաս­տութ­յան վի­ճա­կի է բե­րել Զին­ված ու­ժե­րը եւ մի­ջու­կա­յին զեն­քը։ Այս մա­սին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը։

Նա հիշեցրեց, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ից պահանջել է դադարեցնել իր ուղղությամբ տեղաշարժը։ Նա վստահություն հայտնեց, որ Ռուսաստանին չի կարելի հաղթել ռազմական ճանապարհով։ 

«Պատմությունը վկայում է հենց դրա մասին։ Աշխարհում ոչ մի պետություն չունի այնպիսի զենք, որ ունի Ռուսաստանը։ Ռուսաստանը կարող է քայքայվել միայն ազգամիջյան երեւույթների ճանապարհով։ Դրանով ակտիվ զբաղվում են, այդ թվում՝ Թուրքիայում եւ Ադրբեջանում»,- նշեց Տեր-Գրիգորյանցը։

 

 

Հայկական մշակութային ժառանգության վերացմանը միտված գործողությունների մասին ծանուցել ՄԱԿ-ի դատարանին. հայտարարություն

07.02.2022

https://news.am/img/news/68/56/85/default.jpg

Հայաստանի քաղհասարակության 20-ից ավելի կազմակերպություններ հանդես են եկել Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ հայտարարությամբ.

Հայտարարության մեջ նշվում է. «Ս․թ․ փետրվարի 3-ին ադրբեջանական և միջազգային աղբյուրներից հայտնի է դարձել, որ Ադրբեջանի կառավարությունը ձևավորել է «աղվանական պատմության և ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ», որի առաջադրանքն է՝ աղվանական ճարտարապետական հուշարձաններից հեռացնել «կեղծ հայկական հետքերը»։ Ակնհայտ է, որ այս գործողությունն ուղղված է Արցախի տարածքում հայկական մշակութային ժառանգության վերացմանը, որի արդյունքում նաև հարցականի տակ է դրվելու արցախահայության սեփական հողի վրա ապրելու պահանջների, նրանց իրավունքների պաշտպանության հիմքը։

Այս համատեքստում հատկանշական է հիշեցնել, որ Ադրբեջանի իշխանությունները 2005 թվականին ոչնչացրել են Նախիջևանի Ջուղա քաղաքի հայկական գերեզմանոցն՝ իր հազարավոր արժեքավոր խաչքարերով։ Դրանք տեղահանվել ու ջարդվել են շինարարական տեխնիկայի օգնությամբ և օգտագործվել որպես շինանյութ, իսկ գերեզմանոցի ազատված տարածքը վերածել են զինավարժարանի։ Այդպիսով Ադրբեջանի իշխանություններն ապացուցել են, որ ընդունակ և հետևողական են հայկական պատմական հետքերի ոչնչացմամբ իրականացնել էթնիկ զտման իրենց քաղաքականությունը:

ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով իր 2021թ. դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ որոշմամբ պահանջել է Ադրբեջանից՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման բոլոր գործողությունները, որոնք կատարվել են հայկական մշակութային ժառանգության հանդեպ, այդ թվում՝ եկեղեցիների և պաշտամունքի այլ վայրերի, հուշարձանների, բնության վայրերի, գերեզմանների և այլ արտեֆակտների: Ադրբեջանն իր ներկայիս գործողություններով ոտնահարում է տվյալ որոշումը և ապացուցում իր վճռականությունը ավարտին հասցնելու սկսած գործը:

Ցավալիորեն, Ադրբեջանի նախագահ Ալիևի պարբերական դարձած հայատյաց կոչերը ու անթաքույց էթնիկ զտման ու մշակութային ցեղասպանության քաղաքականությանը պատշաճ և համարժեք արձագանք չեն ստանում Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից։ Վերջինիս դիրքորոշումները հաճախ չեն համապատասխանում Հայաստանի ինքնիշխանության ու անվտանգության, Հայաստանի և Արցախի բնակչության մարդու իրավունքների ոտնահարումներին առնչվող  օրհասական իրավիճակի մարտահրավերներին։

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՀՀ վարչապետից և կառավարությունից (մասնավորապես՝ ՀՀ արտաքին գործերի նախարարություն և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն)՝

ԱՆՀԱՊԱՂ

1.  Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական մշակութային ժառանգության վերացմանը միտված գործողությունների մասին ծանուցել ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանին՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով կիրառված միջանկյալ միջոցի չկատարման/խախտման վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում` լրացուցիչ միջոցների կիրառում պահանջելու և նախատեսվող հանցագործությունները ու հայկական մշակութային ժառանգության անդառնալի կորուստը կանխելու նպատակով:

2. դիմել ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին (այդ թվում՝ գործելով որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր խորհրդի անդամ) և Մշակութային հարցերով հատուկ զեկուցողին՝ կազմակերպելու այցելություն Արցախ և դիտարկելու ու փաստագրելու հայկական հուշարձանների առկա վիճակը:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Երևանի մամուլի ակումբ

«Համայնքային համախմբման և աջակցութան կենտրոն» ՀԿ

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ

«Հոդված 3» մարդու իրավունքների ակումբ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Ստեղծագործ Եվրոպա հարթակ մշակութային ՀԿ

Ինֆորմացիայի ազատության կենտրոն

«Փինք» իրավապաշտպան ՀԿ

Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան

Գորիսի մամուլի ակումբ

«Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ

Իրազեկ քաղաքացիների միավորում

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

Հանրային լրագրության ակումբ

Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ

Կանանց իրավունքների տուն

Սոսի Թաթիկյան, միջազգային հարաբերությունների և անվտանգության մասնագետ

Էդուարդ Աբրահամյան, պ.գ.թ., Բրիտանական Լեսթերի համալսարանի դասախոս և դոկտորանտ

Բենիամին Պողոսյան, Քաղաքական եվ տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոն

 

 

Մեկնարկել են Wizz Air Abu Dhabi ավիաընկերության Աբու Դաբի- Երևան- Աբու Դաբի երթուղով չվերթերը

07.02.2022

https://news.am/img/news/68/56/48/default.jpg

Wizz Air Abu Dhabi ավիաընկերությունը 2022 թվականի փետրվարի 7-ից մեկնարկել է Աբու Դաբի- Երևան- Աբու Դաբի երթուղով չվերթերը:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից NEWS.am-ին հայտնում են, որ չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ:

 

Մայր Աթոռը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, կրոնական ու եկեղեցական կառույցներին է դիմում

08.02.2022

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններին, քույր եկեղեցիներին ու կրոնական կառույցներին, միջազգային մասնագիտացված կազմակերպություններին՝ խստագույնս արձագանքելու Ադրբեջանի կողմից Արցախի՝ իր վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող քրիստոնեական սրբավայրերի հայկական ինքնության դեմ ոտնձգությունները։

«Օրերս Ադրբեջանի իշխանությունները ի դեմս Մշակույթի նախարարի հանդես են եկել հերթական հակահայկական նախաձեռնությամբ:

Համաձայն վերջինիս հայտարարության՝ Ադրբեջանում ձևավորվել է տեղի և արտերկրյա մասնագետներից կազմված «Աղվանական պատմության և ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ», որի նպատակն է, այսպես կոչված, աղվանական կրոնական տաճարներից հեռացնել «հայերի թողած կեղծ հետքերը»:

https://news.am/img/news/68/59/32/default.jpg

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է ադրբեջանական իշխանությունների սույն նախաձեռնությունը և այն որակում է որպես հակամարդկային ու հակաքաղաքակրթական գործողություն՝ Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի նկատմամբ շարունակական թշնամանքի ու ատելության ընդգծված դրսևորումներով:

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի քրիստոնեական սրբավայրերի հայկական ինքնությունը գիտականորեն հաստատված իրողություն է և չի կարող վիճարկման առարկա դառնալ խելամիտ ու առարկայական մտածողության շրջանակներում:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դիմում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ ներգրավված բոլոր երկրներին, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններին, քույր եկեղեցիներին ու կրոնական կառույցներին, միջազգային մասնագիտացված կազմակերպություններին՝ խստագույնս արձագանքելու Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային եղեռնագործության անթաքույց այս փաստին՝ կասեցնելու և կանխելու համար վանդալիզմի այս ու նմանօրինակ դրսևորումները»,- ասված է Մայր Աթոռի հայտարարությունում:

 

 

Ադրբեջանի մշակույթի նախարարությունը հաստատում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացման կուրսը

08.02.2022

 

Ադրբեջանի մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ հաստատելով օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու, «ալբանացնելու» մտադրությունը։

«Ադրբեջանի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ ազատագրված տարածքներում գտնվող պատմական-կրոնական հուշարձանները պատկանում են ադրբեջանական ժառանգությանը, եւ դրանց պահպանությունը ադրբեջանական պետության պարտականությունն է։ Որպես վառ ապացույց կարելի է նշել Շուշի քաղաքում մզկիթների եւ երկու քրիստոնեական եկեղեցիների վերականգնումը։

https://news.am/img/news/68/58/36/default.jpg

 Ադր­բե­ջա­նը՝ ի տար­բե­րութ­յուն Հա­յաս­տա­նի, իր պատ­մամ­շա­կու­թա­յին ժա­ռան­գութ­յան մեջ կրո­նա­կան եւ էթ­նի­կա­կան հո­ղի վրա տար­բե­րութ­յուն­ներ չի դնում եւ հա­վա­տա­րիմ է մի­ջազ­գա­յին կոն­վեն­ցիա­նե­րով ստանձ­նած պար­տա­վո­րութ­յուն­նե­րին, նե­րառ­յալ 1954 թվա­կա­նի Հաա­գա­յի կոն­վեն­ցիան Զին­ված հա­կա­մար­տութ­յուն­նե­րի ժա­մա­նակ մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րի պաշտ­պա­նութ­յան մա­սին: Հա­վե­լենք նաեւ, որ Ադր­բե­ջա­նի մշա­կույ­թի նա­խա­րա­րութ­յու­նը ներ­կա­յումս հա­մա­պա­տաս­խան մո­նի­թո­րինգ է անց­կաց­նում օ­կու­պա­ցիա­յից ա­զա­տագր­ված տա­րածք­նե­րում։ Ինչ վե­րա­բե­րում է ա­զա­տագր­ված տա­րածք­նե­րում հնա­գույն ալ­բա­նա­կան ժա­ռան­գութ­յա­նը, ա­պա հարկ է նշել, որ այդ կա­պակ­ցութ­յամբ ստեղծ­վել է աշ­խա­տան­քա­յին խումբ՝ տե­ղի եւ ար­տա­սահ­ման­յան փոր­ձա­գետ­նե­րի ներգ­րավ­մամբ՝ հա­մա­պա­տաս­խան մո­նի­թո­րինգ ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար։ Իսկ կեղ­ծիք­նե­րի հայտ­նա­բեր­ման դեպ­քում այդ խախ­տում­նե­րը կփաս­տագր­վեն ու մի­ջազ­գա­յին փոր­ձա­գետ­նե­րի մաս­նակ­ցութ­յամբ կներ­կա­յաց­վեն մի­ջազ­գա­յին հան­րութ­յա­նը։ Հի­շեց­նենք, որ պատ­մամ­շա­կու­թա­յին ժա­ռան­գութ­յան պատ­կա­նե­լիութ­յան փո­փո­խութ­յու­նը, դրա ծա­գու­մը հա­կա­սում է 1954 թվա­կա­նի Հաա­գա­յի կոն­վեն­ցիա­յի դրույթ­նե­րին»,- աս­վում է նա­խա­րա­րութ­յան հայ­տա­րա­րութ­յան մեջ։  

 

Քարինտակի սբ. Աստվածածին եկեղեցին ենթարկվում է վանդալիզմի. monumentwatch.org

08.02.2022

 

2021 թվա­կա­նի մարտ ամ­սին Karabakh Honor ա­նու­նով օգ­տա­տե­րը իր յու­թուբ­յան ա­լի­քում տե­ղադ­րել է մի տեսանյութ, որտեղ հստակ երևում է, որ վանդալիզմի է ենթարկվում 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի Քարինտակի սբ. Աստվածածին եկեղեցին: Այս մասին գրում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը:

Տեսանյութում հստակ երևում է, որ ջարդված ու կիսված է եկեղեցու խորանի Սուրբ սեղանը, եկեղեցու ներսը տակնուվրա է արված, ադրբեջանցի զինվորականները ներս ու դուրս են անում եկեղեցում, բարձրանում խորանի վրա, անարգում այն, մտնում ավանդատները, որոնք ևս տակնուվրա են արված։

Բացի դա, ակնհայտ է նաև, որ, ոտնահարելով քրիստոնեական կառույցի ծիսական գործառույթը, ադրբեջանցի վանդալները մահմեդական աղոթք են հնչեցնում քրիստոնեկան եկեղեցում: Դատելով տեսանյութից, կարող ենք եզրակացնել, որ Արցախի Քարինտակ գյուղում տեղակայված է ադրբեջանական զինվորական մեծ ստորաբաժանում, որի զինվորները անարգում են հայկական մշակութային ժառանգությունը։

 

https://news.am/img/news/68/57/67/default.jpg

Մեր արձագանքը

Համաձայն Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային  ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի  ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի  առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և  այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրերի»։

 

2021-ին Հայաստանից մեկնողները 73 հազարով ավելի են եղել Հայաստան ժամանողներից. վիճակագրություն

10.02.2022

https://news.am/img/news/68/62/56/default.jpg

2021 թվականին Հայաստանից ավելի շատ քաղաքացի է մեկնել, քան ժամանել:

Վիճակագրական կոմիտեի տվյալներով, մասնավորապես, հայկական փաստաթղթերով Հայաստանից հեռացել է 762 792 քաղաքացի, եւ Հայաստան է եկել 689 221 քաղաքացի, տարբերությունը կազմել է 73 571 քաղաքացի: Նկատենք, որ Վերջին 10 տարում նման մեծ բացասական թիվ չի արձանագրվել Հայաստանում:

Ի դեպ, 2020 թվականին Հայաստանից մեկնողների եւ ժամանաողների տարբերությունը եղել է դրական: Ժամանողները 42 786-ով ավելի են եղել:

Նշենք, որ 762 հազար հեռացողներից 533 հազարը հեռացել է «Զվարթնոց» օդանավակայանով, 119 հազարը՝ Բագրատաշենի անցակետով, 43 հազարը Գյումրիի օդանավակայանով:

Նշենք նաեւ, որ Հայաստանի մշտական բնակչությունը եւս նվազել է, եթե 2020-ի վերջին ՀՀ բնակչությունը կազմել է 2 963.3 հազար մարդ, ապա 2021-ի վերջին՝ 2 961.0 հազար մարդ:

Թեեւ մասնագետները նշում են, որ Հայաստանից մեկնողների եւ ժամանողների տարբերությունը չի կարելի համարել արտագաղթ, քանի որ շատերը մեկնում են աշխատելու, երբեմն մեկ տարուց երկար ժամանակով, հետո վերադառնում են, սակայն 73 հազար բացասական տարբերությունը բոլոր դեպքերում մտահոգիչ է:

 

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ուղերձ է հղել նվիրված ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձին

13.02.2022

https://news.am/img/news/68/66/43/default.jpg

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի շնորհավորական ուղերձը՝  նվիրված արցախյան ազգային- ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձին: Այս մասին հայտնում են  ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

«Սիրելի' հայրենակիցներ

Շնորհավորում եմ բոլորիս հայ ժողովրդի միասնության, համազգային զարթոնքի՝ արցախյան ազգային- ազատագրական պայքարի 34-րդ տարեդարձի առիթով։

Այսօրը՝ փետրվարի 13-ը, նշանավորեց արցախյան ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 34-րդ տարվա հեռավորությամբ մեկնարկային սկզբնափուլը։

Առաջին անգամ խորհրդային իրավական ռեժիմի պայմաններում Ստեփանակերտի Լենինի հրապարակից հնչեցին ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից հանելու և Մայր  Հայաստանին վերամիանալու կոչերը։

Անտարակույս,  ժամանակակիցների հիշողության մեջ անշրջելի էր համազգային զարթոնքի այդ պոռթկումը, և մոտ հիսուն հազար ցուցարարների պահանջով արդեն փետրվարի 20-ին ԼՂԻՄ մարզխորհրդի կողմից հրավիրված արտահերթ նստաշրջանի կայացրած որոշմամբ ընդունվեց այդ պատմական նշանակալից իրավական ակտը։

Հարկ ենք համարում ընդգծել և տեղեկացնել մեր հայրենակիցներին , որ համավարակի սաստկացմամբ պայմանավորված՝ ինչպես սեպտեմբերի 2-ին ենք զուսպ ու ծանրակշիռ դիմավորել ԱՀ անկախության հռչակման 30-ամյա հոբելյանը, նույն կերպ կկազմակերպենք  փետրվարի 20-ին նվիրված միջոցառումները։

Օրվան ընդառաջ Արցախի Հանրապետության խորհրդարանի բոլոր խմբակցությունների ներգրավմամբ նախատեսվում է  անցկացնել Ազգային ժողովի արտահերթ նիստ, որտեղ կհրապարակվի արցախյան ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձի մասին որոշումը։

Թանկագի'ն հայրենակիցներ

Կրկին շնորհավորելով  ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձի առթիվ՝ մեր ազգին  մաղթում եմ տոկունություն, խաղաղ ու ստեղծարար կյանք և որ ամենակարևորն է ՝անսասան հավատ  ապագայի հանդեպ»։

 

 

Ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման հանձնաժողովն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր

13.02.2022

https://news.am/img/news/68/66/52/default.jpg

Այ­սօր՝ փետր­վա­րի 13-ին, ար­ցախ­յան ազ­գա­յին- ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի՝ ղա­րա­բաղ­յան շարժ­ման 34-րդ տա­րե­դար­ձին նվիր­ված մի­ջո­ցա­ռում­նե­րի կազ­մա­կերպ­ման պե­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ­նե­րը հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Ար­թուր Թով­մաս­յա­նի գլխա­վո­րութ­յամբ այ­ցե­լել են Ս­տե­փա­նա­կեր­տի հու­շա­հա­մա­լիր և ծաղ­կեպ­սակ խո­նար­հել Ար­ցախ­յան և Հայ­րե­նա­կան պա­տե­րազմ­նե­րում զոհ­ված քա­ջոր­դի­նե­րի հի­շա­տա­կը հա­վեր­ժաց­նող հու­շա­կո­թո­ղին։ Այս մա­սին հայտ­նում են Ար­ցա­խի ԱԺ-ից:

Այ­նու­հետև հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ­նե­րը ծա­ղիկ­ներ են խո­նար­հել և հար­գան­քի տուրք մա­տու­ցել քա­ղա­քա­յին հու­շա­հա­մա­լի­րի հար­ևա­նութ­յամբ գտնվող ար­ցախ­յան 3 պա­տե­րազմ­նե­րում սրբա­գործ­ված հա­յոր­դի­նե­րի շի­րիմ­նե­րին։

Պաշ­տո­նա­կան ա­րա­րո­ղա­կար­գին միա­ցել էին նաև ԱՀ-ում գտնվող ՀՀ խորհր­դա­րա­նի «­Հա­յաս­տան» խմբակ­ցութ­յան պատ­գա­մա­վոր, ՀՅԴ բյու­րո­յի նա­խա­գահ Ար­մեն Ռուս­տամ­յա­նը, ԱՀ ԿԳՄՍ նո­րան­շա­նակ նա­խա­րար Ա­նա­հիտ Հա­կոբ­յա­նը։

Ա­րա­րո­ղա­կարգն ու­ղեկց­վում էր Պաշտ­պա­նութ­յան բա­նա­կի հրամ­կազ­մի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի մաս­նակ­ցութ­յամբ։

44-օրյայի վիրավորներին Հունաստանից ուղարկված 4 տոննա բեռը 1 տարի է, ինչ «Զվարթնոցում» է. բողոքի նամակ

17.02.2022

https://news.am/img/news/68/72/97/default.jpg

ՀՅԴ Հու­նաս­տա­նի կա­ռույ­ցի սոց­ցան­ցի պաշ­տո­նա­կան է­ջում հրա­պա­րակ­վել է Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րութ­յանն ուղղ­ված բո­ղո­քի նա­մակ, որն ամ­բող­ջութ­յամբ ներ­կա­յաց­նում ենք ստորև.

«­Խոր հիաս­թա­փու­թիւն ու ան­հանգս­տու­թիւն յա­ռա­ջաց­նող լու­րի մը մա­սին տե­ղե­կու­թիւն հա­սաւ Հայ Օգ­նու­թեան Միու­թեան Յու­նաս­տա­նի եր­կու միա­ւոր­նե­րուն՝ Յու­նաս­տա­նի Հայ Կա­պոյտ Խա­չի եւ Մա­կե­դո­նիոյ եւ Թ­րա­կիոյ Հայ Գ­թու­թեան Խա­չին, Հա­յաս­տա­նի Զո­ւարթ­նոց օ­դա­կա­յա­նին մի­ջո­ցաւ, ուր կը յայտ­նո­ւէր, թէ օ­դա­նա­ւա­կա­յա­նի պա­հես­տա­նո­ցի բաժ­նին մէջ կը շա­րու­նա­կեն մնալ՝ Յու­նաս­տա­նէն մէկ տա­րի ա­ռաջ, 12 Դեկ­տեմ­բեր 2020ին, եւ 9 Յու­նո­ւար 2021ին, 15 բալ­լեթ­ներ, ո­րոնք հաս­ցէագ­րո­ւած էին Հ.Հ. Ար­տա­կարգ Ի­րա­վի­ճակ­նե­րու նա­խա­րա­րու­թեան։

Ինչ­պէս ծա­նօթ է, Յու­նաս­տա­նի ամ­բողջ տա­րած­քին կա­տա­րո­ւած մար­դա­սի­րա­կան օգ­նու­թեան ար­շաւ մը կազ­մա­կեր­պո­ւե­ցաւ, Ատր­պէյ­ճա­նի կող­մէ Ար­ցա­խի դէմ սան­ձա­զեր­ծո­ւած 44օ­րեայ պա­տե­րազ­մի ըն­թաց­քին ու ա­նոր ա­ւար­տէն ետք, Հա­յաս­տա­նի եւ Ար­ցա­խի մեր հայ­րե­նա­կից­նե­րուն օգ­նե­լու եւ յատ­կա­պէս հայ զի­նո­ւոր­նե­րուն կա­րիք­նե­րը հո­գա­լու ի­մաս­տով։ Ան­նա­խա­դէպ ծա­ւալ­նե­րու հա­սած՝ հայ եւ յոյն ժո­ղո­վուր­դէն գո­յա­ցած մար­դա­սի­րա­կան այս օգ­նու­թիւ­նը կազ­մա­կեր­պո­ւած էր Յու­նաս­տա­նի Հայ Կա­պոյտ Խա­չի ու Մա­կե­դո­նիոյ եւ Թ­րա­կիոյ Հայ Գ­թու­թեան Խա­չին կող­մէ, ո­րոնք ի­րենց շուրջ հա­մախմ­բե­ցին գա­ղու­թի բո­լոր ազ­գա­յին­նե­րը, յու­նա­կան մեծ ըն­կե­րու­թիւն­ներ, մար­դա­սի­րա­կան կազ­մա­կեր­պու­թիւն­ներ, ան­հատ­ներ եւ յու­նա­կան պե­տու­թիւ­նը, որ Յու­նաս­տա­նի ար­տա­քին գոր­ծոց նա­խա­րա­րու­թեան ԻՏԱՍ բա­ժան­մուն­քի նե­ցու­կով եւ Յու­նաս­տա­նի պաշտ­պա­նու­թեան նա­խա­րա­րու­թեան տրա­մադ­րած եր­կու օ­դա­նաւ­նե­րով, Ե­րե­ւան հաս­ցուց օգ­նու­թեան մեծ մա­սը։

Հս­կա­յա­կան քա­նա­կու­թե­նէն այն մա­սը որ հա­գուս­տե­ղէն, ծած­կոց­ներ, խա­ղա­լիք­ներ, զա­նա­զան պի­տոյք­ներ, վեր­մակ­ներ կը նե­րառ­նէր ուղ­ղո­ւած էր Հա­յաս­տա­նի Հայ Օգ­նու­թեան Միու­թեան, որ օ­րին ներ­կա­յա­ցաւ օ­դա­կա­յան եւ յա­ւե­լեալ գու­մար­ներ վճա­րե­լով ստանձ­նեց ու վեր­ցուց օգ­նու­թեան ծրրար­նե­րը, ա­նոնք շու­տով հասց­նե­լով ու բաժ­նե­լով կա­րի­քա­ւոր մեր հայ­րե­նա­կից­նե­րուն։

Իսկ այդ մա­սը որ բժշկա­կան սար­քեր եւ դե­ղօ­րայ­քի մեծ ու թան­կար­ժէք քա­նա­կու­թիւն կը նե­րառ­նէր, հաս­ցէագ­րո­ւած էր Հա­յաս­տա­նի Ար­տա­կարգ Ի­րա­վի­ճակ­նե­րու նա­խա­րա­րու­թեան, այն­պէս ինչ­պէս օ­րին թե­լադ­րո­ւած էր Հա­յաս­տա­նի պե­տու­թե­նէն։

Զո­ւարթ­նոց օ­դա­նա­ւա­կա­յա­նէն հա­ղոր­դո­ւած լու­րին հա­մա­ձայն, օ­դա­նա­ւա­կա­յան մնա­ցած է Հ.Հ. Ար­տա­կարգ Ի­րա­վի­ճակ­նե­րու նա­խա­րա­րու­թեան հաս­ցէագ­րո­ւած բա­ժի­նը, որ այն­քան կա­րե­ւոր էր վի­րա­ւոր մեր զի­նո­ւոր­նե­րու խնամ­քին հա­մար։ Հա­կա­ռակ Զո­ւարթ­նոց օ­դա­նա­ւա­կա­յա­նի շա­րու­նա­կա­կան ճնշում­նե­րուն դէ­պի նա­խա­րա­րու­թիւն, որ­պէս­զի գան եւ ստանձ­նեն օգ­նու­թեան բա­ժի­նը յայտ­նի է, թէ ո­չինչ կա­տա­րո­ւած է, այլ օգ­նու­թիւ­նը շա­րու­նա­կած է մնալ օ­դա­նա­ւա­կա­յա­նի պա­հես­տա­նո­ցը։

Այդ բա­ժի­նը կը կազ­մէ 9 բալ­լեթ, որ Ե­րե­ւան հա­սած էր 12 Դեկ­տեմ­բեր 2020ին եւ 6 բալ­լեթ, որ Ե­րե­ւան հա­սած էր 9 Յու­նո­ւար 2021ին, բո­լո­րը հաս­ցէագ­րո­ւած Հ.Հ. Ար­տա­կարգ Ի­րա­վի­ճակ­նե­րու նա­խա­րա­րու­թեան։ Ն­շենք, նաեւ, թէ երբ Յու­նաս­տա­նէն եր­կու օ­դա­նաւ­նե­րը Ե­րե­ւան ժա­մա­նած էին, այս ապ­րանք­նե­րուն հա­մար ման­րա­մասն ցու­ցակ­ներ յանձ­նո­ւած էին նա­խա­րա­րու­թեան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րուն, ո­րոնք ստո­րագ­րած, ստու­գած եւ ստանձ­նած էին օգ­նու­թեան լրիւ բո­վան­դա­կու­թիւ­նը։

Ծայր աս­տի­ճան վրդո­վեց­նող այս ե­րե­ւոյ­թին մա­սին, Հ.Օ.Մ.ի Յու­նաս­տա­նի միա­ւոր­նե­րը նա­մակ մը պատ­րաս­տած ու յղած են Հ.Հ. Ար­տա­կարգ Ի­րա­վի­ճակ­նե­րու նա­խա­րար պրն. Անդ­րա­նիկ Փի­լո­յեա­նին եւ Հ.Հ. Ար­տա­քին Գոր­ծոց նա­խա­րար պրն. Ա­րա­րատ Միր­զո­յեա­նին, Յու­նաս­տա­նի մօտ Հ.Հ. դես­պան պրն. Տիգ­րան Մկրտ­չեա­նի մի­ջո­ցաւ։

Խոր հիաս­թա­փու­թիւն ու զայ­րոյթ յա­ռա­ջաց­նող այս ի­րո­ղու­թեան լոյ­սին տակ, կը պա­հան­ջո­ւի յստա­կաց­նել յա­պա­ղու­մի ու ան­տար­բե­րու­թեան պա­տաս­խա­նա­տու­նե­րը, ո­րոնք ի­րենց պար­տա­կա­նու­թիւ­նը ժա­մուն չկա­տա­րե­լով, վի­րա­ւոր մեր զի­նո­ւոր­նե­րէն զրկե­ցին անհ­րա­ժեշտ դե­ղօ­րայքն ու ի­րենց դար­մա­նու­մին կամ վե­րա­կանգ­նու­մին հա­մար ի­րե­րը։

Հարկ է ան­մի­ջա­պէս յանձ­նել ապ­րան­քը, որ այն­քան մեծ հո­գա­տա­րու­թեամբ հա­ւա­քագ­րո­ւե­ցաւ ու ա­ռա­քո­ւե­ցաւ, իր նպա­տա­կին՝ հայ հե­րոս զի­նո­ւոր­նե­րու կա­րիք­նե­րուն ծա­ռա­յե­լու հա­մար։

Բո­ղո­քի նա­մակ Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թեան

Ուղ­ղո­ւած՝ Յու­նաս­տա­նի մօտ ՀՀ ար­տա­կարգ եւ լիա­զօր Դես­պան, պրն. Տիգ­րան Մկրտ­չեա­նին

Յանձ­նե­լի՝

Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թեան Ար­տա­կարգ Ի­րա­վի­ճակ­նե­րու նա­խա­րար պրն. Անդ­րա­նիկ Փի­լո­յեա­նին

Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թեան Ար­տա­քին Գոր­ծոց նա­խա­րար պրն. Ա­րա­րատ Միր­զո­յեա­նին

Մե­ծա­յա՜րգ պրն. Դես­պան Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թեան,

Հայ Օգ­նու­թեան Միու­թեան Յու­նաս­տա­նի եր­կու միա­ւոր­նե­րը՝ Յու­նաս­տա­նի Հայ Կա­պոյտ Խա­չը ու Մա­կե­դո­նիոյ եւ Թ­րա­կիոյ Հայ Գ­թու­թեան Խա­չը, Ատր­պէյ­ճա­նի կող­մէ Ար­ցա­խի դէմ սան­ձա­զեր­ծո­ւած 44օ­րեայ պա­տե­րազ­մի ըն­թաց­քին ու ա­նոր ա­ւար­տէն ետք, նա­խա­ձեռ­նե­ցին մար­դա­սի­րա­կան մե­ծա­ծա­ւալ օգ­նու­թեան հա­ւա­քագր­ման աշ­խա­տան­քի, միակ նպա­տակ ու­նե­նա­լով՝ Հա­յաս­տա­նի եւ Ար­ցա­խի մեր հայ­րե­նա­կից­նե­րու եւ ի մաս­նա­ւո­րի զի­նո­ւոր­նե­րու ա­ռաջ­նա­հերթ կա­րիք­նե­րու բա­ւա­րա­րու­մը:

Ա­ւե­լի քան չորս ա­միս­ներ տե­ւած, տեն­դա­գին աշ­խա­տան­քով հա­ւա­քո­ւած ու ծրա­րո­ւած մե­ծա­քա­նակ դե­ղո­րայք, բժշկա­կան սար­քա­ւո­րում­ներ եւ մար­դա­սի­րա­կան անհ­րա­ժեշտ պի­տոյք­ներ ներ­փա­կող այս օգ­նու­թիւ­նը, ո­րուն հա­մար նո­ւի­րա­տո­ւու­թիւն­ներ կա­տա­րե­ցին հայ­կա­կան եւ յու­նա­կան, անձ­նա­կան թէ հա­սա­րա­կա­կան գոր­ծօն­ներ, եւ ո­րու քա­նա­կը կը գե­րա­զան­ցէր 40 tn.ը, ու­ղար­կո­ւե­ցան Հայ­րե­նիք, ե­րեք տար­բեր մա­սե­րով, ա­ռա­ջի­նը՝ 12 Դեկ­տեմ­բեր 2020ին եւ երկ­րոր­դը՝ 9 Յու­նո­ւար 2021ին օ­դա­յին ճամ­բով Յու­նաս­տա­նի Արտ­գործ եւ Պաշտ­պա­նու­թեան նա­խա­րա­րու­թիւն­նե­րու տրա­մադ­րած զի­նո­ւո­րա­կան օ­դա­նա­ւե­րով , իսկ եր­րորդ մա­սը՝ 8 Փետ­րո­ւար 2021ին, ցա­մա­քա­յին ճամ­բով:

Այս օգ­նու­թեան մէկ բա­ժի­նը փո­խան­ցո­ւե­ցաւ Հ.Օ.Մ.ի Հա­յաս­տա­նի եւ Ար­ցա­խի միա­ւոր­նե­րուն, ո­րոնք ան­մի­ջա­կան կեր­պով կազ­մա­կեր­պե­ցին ա­նոնց բաշ­խու­մը կա­րի­քա­ւոր մեր հայ­րե­նա­կից­նե­րուն, իսկ բժշկա­կան սար­քե­րու եւ դե­ղո­րայ­քի բա­ժի­նը ու­ղար­կո­ւե­ցաւ Հ.Հ. Ար­տա­կարգ Ի­րա­վի­ճակ­նե­րու նա­խա­րա­րու­թեան, որ­պէս­զի պե­տա­կան մար­մին­նե­րը հա­մադ­րո­ւած կեր­պով զա­նոնք տրա­մադ­րեն ի­րենց հա­յե­ցո­ղու­թեամբ եւ ըստ կա­րե­ւո­րու­թեան, նկա­տի ու­նե­նա­լով թէ եր­կի­րը դեռ կը գտնո­ւէր պա­տե­րազ­մա­կան վի­ճա­կի մէջ:

Պէտք է նշել թէ Հ.Օ.Մ.ի մեր միա­ւոր­նե­րը, ի­րենց վե­րա­բե­րող մար­դա­սի­րա­կան օգ­նու­թեան հա­մար պար­տա­ւո­րո­ւե­ցան մու­ծել մեծ գու­մար­ներ, որ­պէս­զի ապ­րանք­նե­րը շու­տով փո­խան­ցո­ւին ի­րենց, մօ­տե­ցում որ մե­զի հա­մար ա­նըն­դու­նե­լի էր նկա­տի ու­նե­նա­լով օգ­նու­թեան մար­դա­սի­րա­կան բնոյ­թը: Օ­րին՝ մեր ու­ղար­կած թիւ 103/1821 նա­մա­կով (9 Փետ­րո­ւար 2021.ին), մեր այս դժգո­հու­թիւ­նը փո­խան­ցե­ցինք Հ.Հ. փոխ վար­չա­պետ՝ պրն. Տիգ­րան Ա­վի­նեա­նին, որ ցարդ մնա­ցած է ան­պա­տաս­խան:

Հինգ­շաբ­թի, 27 Յու­նո­ւար 2022ին, մար­դա­սի­րա­կան օգ­նու­թեան Ե­րե­ւան ժա­մա­նու­մէն մէկ տա­րի ետք, ի հե­ճուկս մեր ու­նե­ցած թիւր տպա­ւո­րու­թեան, որ ա­մէն ինչ կար­գին հա­սած ու տրա­մադ­րո­ւած է կա­րի­քա­ւոր­նե­րուն, Զո­ւարթ­նոց օ­դա­նա­ւա­կա­յա­նի պա­հես­տա­նո­ցի բաժ­նի պա­տաս­խա­նա­տո­ւի կող­մէ հե­ռա­խօ­սա­յին եւ գրա­ւոր կեր­պով, խոր զար­ման­քով ի­մա­ցանք, թէ 12 Դեկ­տեմ­բեր 2020ին Ե­րե­ւան հա­սած օգ­նու­թեան 9 բալ­լեթ (2654 kgr) եւ 9 Յու­նո­ւար 2021ին հա­սած օգ­նու­թեան 6 բալ­լեթ (1543 kgr), մինչ այ­սօր կը գտնո­ւին օ­դա­կա­յա­նի պա­հես­տա­նոց­ներ, ու չեն ստանձ­նո­ւած Ա.Ի. Նա­խա­րա­րու­թեան կող­մէ, հա­կա­ռակ կա­տա­րո­ւած բազ­մա­թիւ փոր­ձե­րուն: Պէտք է նշել կրկին, թէ նա­խա­րա­րու­թեան ու­ղար­կո­ւած ապ­րանք­նե­րու պա­րու­նա­կու­թիւ­նը՝ դե­ղո­րայք, ան­թա­ցու­պեր, բժշկա­կան տար­բեր սար­քեր, սայ­լակ­ներ եւ այլն, ծայր աս­տի­ճան կա­րե­ւոր ու անհ­րա­ժեշտ են, մեր վի­րա­ւոր զի­նո­ւոր­նե­րու նախ­նա­կան կա­րիք­նե­րը հո­գա­լու հա­մար:

Պար­զո­ւած այս ա­մօ­թա­լի ի­րա­կա­նու­թիւ­նը մեզ յա­ւե­լեալ կը վրդո­վեց­նէ, ե­թէ նկա­տի առ­նենք հե­տե­ւեալ կա­րե­ւոր ի­րո­ղու­թիւն­նե­րը եւս, թէ՝

Ա.այս օգ­նու­թեան հա­մար յոյն եւ հայ ան­հատ­ներ եւ ըն­կե­րու­թիւն­ներ փու­թա­ցին ա­րա­գօ­րէն ար­ձա­գան­գե­լու մեր դի­մում­նե­րուն, տրա­մադ­րե­լով մեծ ար­ժոյ­թի ի­րեր ու դե­ղո­րայք,

Բ.օգ­նու­թեան հա­ւա­քագ­րու­մը ըն­թա­ցաւ Յու­նաս­տա­նի տա­րած­քին հա­մա­վա­րա­կի սաստ­կաց­ման օ­րե­րուն, երբ առ­կայ էր պե­տու­թեան կող­մէ սահ­մա­նո­ւած շրջա­գա­յու­թեան խիստ ար­գի­լում:

Այս աշ­խա­տան­քին լծո­ւած մեր միու­թիւն­նե­րու կա­մա­ւոր­նե­րը, Յու­նաս­տա­նի ամ­բողջ տա­րած­քին, ջանք չի խնա­յե­ցին (նոյ­նիսկ իւ­րա­քան­չիւ­րը իր վրայ վերց­նե­լով 300 եւ­րօ տու­գան­քի պա­րա­գան),որ­պէս­զի ժամ ա­ռաջ մար­դա­սի­րա­կան օգ­նու­թիւ­նը հաս­նի հայ­րե­նիք,

Գ.մեր բա­րե­կա­մա­կան յա­րա­բե­րու­թիւն­նե­րը օգ­տա­գոր­ծե­լով Յու­նա­կան պե­տու­թեան հետ, կա­րո­ղա­ցանք ա­պա­հո­վել զի­նո­ւո­րա­կան օ­դա­նա­ւեր, որ ժամ ա­ռաջ մար­դա­սի­րա­կան օգ­նու­թիւ­նը հաս­նի Հա­յաս­տան: Այս­տեղ պէտք է նշել, եւ կ’ակն­կա­լէինք, որ Հ.Հ. կա­ռա­վա­րու­թիւ­նը գի­տակ­ցի այն մեծ պար­տա­ւո­րու­թեան, ո­րու տակ կը գտնո­ւինք յու­նա­կան պե­տու­թեան առ­ջեւ, ո­րոնք ար­ձա­գան­գե­լով մեր դի­մու­մին, ա­ռանց յա­պա­ղու­մի, եր­կու ա­ռիթ­նե­րով, անվ­ճար տրա­մադ­րե­ցին զի­նո­ւո­րա­կան օ­դա­նա­ւեր: Չենք ու­զեր նոյ­նիսկ մտա­ծել, թէ ինչ­պի­սի տպա­ւո­րու­թիւն կրնայ ստեղ­ծո­ւիլ յոյն կա­ռա­վա­րա­կան եւ պե­տա­կան շրջա­նակ­նե­րուն մօտ, ե­թէ ի­րենց ի­մա­ցու­թեան հաս­նի՝ ան­տար­բեր այս կե­ցո­ւած­քի ա­մօ­թա­լի ի­րա­կա­նու­թիւ­նը:

 

Իսկ ա­մէ­նա­կա­րե­ւոր կէ­տը ու հար­ցա­կա­նը մե­զի հա­մար այն է, թէ ո­րո՞նք են յան­ցա­ւոր այդ անձ­նա­ւո­րու­թիւն­նե­րը, ո­րոնք չի փու­թա­ցին օգ­նու­թիւ­նը ստանձ­նե­լու եւ բաժ­նե­լու կա­րի­քա­ւոր եւ վի­րա­ւոր հե­րոս զին­ծա­ռա­յող­նե­րուն, այլ թաք­նո­ւե­լով դի­ւա­նա­կա­լա­կան տար­բեր ձե­ւա­կեր­պու­թիւն­նե­րու ե­տին՝ ամ­բողջ մէկ տա­րի, այդ պա­հե­ցին Զո­ւարթ­նոց օ­դա­նա­ւա­կա­յա­նի պա­հես­տա­րան­նե­րուն մէջ:

 

Այս նա­մա­կով, մեր միու­թեանց ան­դամ­նե­րու, մեր նո­ւի­րա­տու­նե­րու եւ մար­դա­սի­րա­կան աշ­խա­տան­քի յա­ջո­ղու­թեան նպա­տա­կին նո­ւի­րո­ւած ու մաս­նակ­ցած բո­լոր կա­մա­ւոր­նե­րու ա­նու­նով, մեր զայ­րոյթն ու բո­ղո­քը կու գանք ներ­կա­յաց­նե­լու Ձեր մի­ջո­ցաւ ու միջ­նոր­դու­թեամբ՝ Հ.Հ. վար­չա­պե­տին, Ա.Ի. եւ Ա.Գ. նա­խա­րար­նե­րուն, ու մեր շեշ­տա­կի պա­հանջ­քը՝ որ­պէս­զի, ա­ռանց ու­շա­ցու­մի, նա­խա­րա­րու­թեան կող­մէ ստանձ­նո­ւին ի­րե­րը եւ յանձ­նո­ւին 44օ­րեայ պա­տե­րազ­մի վի­րա­ւոր ու կա­րի­քա­ւոր մեր զի­նո­ւոր­նե­րուն:

 

Մենք կը վե­րա­պա­հենք մեր ի­րա­ւուն­քը, այս հար­ցին շուրջ տե­ղեակ պա­հե­լու մեր գա­ղու­թի հայ­րե­նա­կից­նե­րը ու հայ­րե­նի հա­սա­րա­կու­թիւ­նը:

 

Յար­գան­քով`

Յու­նաս­տա­նի Հ. Կ. Խա­չի Շր­ջա­նա­յին Վար­չու­թիւն

Մա­կե­դո­նիոյ եւ Թ­րա­կիոյ Հայ Գ­թու­թեան

Խա­չի Շր­ջա­նա­յին Վար­չու­թիւն»:

Արցախի ԱԺ-ն միաձայն ընդունել է «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքը

18.02.2022

https://news.am/img/news/68/74/92/default.jpg

Ար­ցա­խի Հան­րա­պե­տութ­յան Ազ­գա­յին ժո­ղո­վի ար­տա­հերթ նիս­տում այ­սօր՝ փետր­վա­րի 18-ին, երկ­րորդ ըն­թերց­մամբ եւ ամ­բող­ջութ­յամբ միա­ձայն ըն­դուն­վել է «Ար­ցա­խի Հան­րա­պե­տութ­յան բռնա­զավթ­ված տա­րածք­նե­րի մա­սին» օ­րեն­քը:

Օ­րենքն ըն­դուն­վել է 30 կողմ ձայ­նով, կողմ են քվեար­կել բո­լոր ներ­կա պատ­գա­մա­վոր­նե­րը:

Հի­շեց­նենք, որ օ­րեն­քի նա­խա­գիծն ա­ռա­ջին ըն­թերց­մամբ ըն­դուն­վել է 2 օր ա­ռաջ՝ փետր­վա­րի 16-ին:

Օ­րի­նագ­ծով սահ­ման­վում է 1991-1994 և 2016 թվա­կան­նե­րին Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տութ­յան և 2020 թվա­կա­նին Թուր­քիա­յի Հան­րա­պե­տութ­յան և­ օ­տա­րերկր­յա զին­յալ ա­հա­բե­կիչ­նե­րի ան­մի­ջա­կան մաս­նակ­ցութ­յամբ Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տութ­յան կող­մից Ար­ցա­խի Հան­րա­պե­տութ­յան դեմ ի­րա­կա­նաց­ված ռազ­մա­կան ագ­րե­սիա­յի հետ­ևան­քով բռնա­զավթ­ված տա­րածք­նե­րի ի­րա­վա­կան կար­գա­վի­ճա­կի ու դրանց վրա տա­րած­վող ի­րա­վա­կան հա­տուկ ռե­ժի­մի,  պե­տա­կան կա­ռա­վար­ման և տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի, կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի գոր­ծու­նեութ­յան ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն­նե­րի, մար­դու և քա­ղա­քա­ցու ի­րա­վունք­նե­րի և­ ա­զա­տութ­յուն­նե­րի, ինչ­պես նաև ի­րա­վա­բա­նա­կան ան­ձանց ի­րա­վունք­նե­րի և շա­հե­րի պահ­պա­նութ­յան ու պաշտ­պա­նութ­յան հետ կապ­ված հա­րա­բե­րութ­յուն­նե­րը։

Նա­խա­գի­ծը փոր­ձաքն­նութ­յան է են­թարկ­վել Ազ­գա­յին ժո­ղո­վի աշ­խա­տա­կազ­մի փոր­ձա­գի­տա­կան ծա­ռա­յութ­յու­նում և­ ա­ռա­ջարկ­վել է նա­խագ­ծի ըն­դուն­ման առն­չութ­յամբ փո­փո­խութ­յուն­ներ կա­տա­րել Ընտ­րա­կան և Քա­ղա­քա­ցիա­կան օ­րենսգր­քե­րում, « Տե­ղա­կան հան­րաք­վեի մա­սին» օ­րեն­քում:

 

Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի Աշան գյուղի 27 երեխաների

19.02.2022

 

Ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ զո­րախմ­բի զին­ծա­ռա­յող­նե­րը բա­րե­գոր­ծա­կան կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի ա­սո­ցիա­ցիա­յի հետ հա­մա­տեղ մար­դա­սի­րա­կան ակ­ցիա են անց­կաց­րել Ա­շան գյու­ղի ման­կա­պար­տե­զում, ո­րը գտնվում է Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հե­ռա­վոր շրջա­նում ՝ կող­մե­րի սահ­մա­նա­զատ­ման գծի եր­կայն­քով, հա­ղոր­դում Է ՌԴ պաշտ­պա­նութ­յան նա­խա­րա­րութ­յու­նը։

 

https://news.am/img/news/68/76/46/default.jpg

 

«Այ­սօր մար­դա­սի­րա­կան ակ­ցիա է ի­րա­կա­նաց­վել Մար­տու­նու շրջա­նի Ա­շան բնա­կա­վայ­րում։ Ման­կա­պար­տե­զում 27 ե­րե­խա ստա­ցել է զար­գաց­նող խա­ղեր, նկար­չա­կան հա­վա­քա­ծու­ներ, պլաս­տի­լին­ներ», - պատ­մել է ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ զո­րա­կազ­մի ներ­կա­յա­ցու­ցիչ Ա­լեք­սանդր Կուդ­րի­նը։

Խա­ղա­ղա­պահ­ներն ու բա­րե­րար­նե­րը մար­դա­սի­րա­կան ակ­ցիա են անց­կաց­րել Մար­տու­նու շրջա­նի ման­կա­պար­տե­զի շեն­քում, որ­տեղ 27 ե­րե­խա­նե­րի հանձն­վել են փա­փուկ խա­ղա­լիք­ներ, գրքեր  եւ զար­գաց­նող խա­ղեր, ինչ­պես նաեւ գրե­նա­կան պի­տույք­ներ։

2022 թվա­կա­նի ա­ռա­ջին ե­ռամս­յա­կում ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րը պլա­նա­վո­րել են  Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի քա­ղաք­նե­րում, գյու­ղե­րում եւ հե­ռա­վոր շրջան­նե­րում, այդ թվում ՝ Լա­չի­նի մի­ջանց­քում, ա­վե­լի քան 30 հու­մա­նի­տար ակ­ցիա­նե­րի ի­րա­կա­նա­ցում։ 

 

Արցախը միշտ մերն է լինելու. Ռոբերտ Քոչարյան

20.02.2022

https://news.am/img/news/68/77/10/default.jpg

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել  Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ:

«Սիրելի հայրենակիցներ,

34 տարի առաջ այս օրը մեկնարկը տրվեց Արցախի և ողջ հայ ժողովրդի համար դժվար, բայց լավ ապագա խոստացող իրադարձությունների։ Մի գործընթաց, որը բերեց Արցախի վերածննդի։

Այս շարժմանը մասնակցեց ողջ հայությունը: Հայաստանը, Արցախը և Սփյուռքը փառահեղ հաթանակներից հետո լծվեցին Արցախի Հանրապետության շենացմանն ու պետականության ամրապնդմանը:

Այսօր, սակայն, ծանր ապրումներով եմ շնորհավորում Արցախի վերածննդի օրվա առթիվ։ Մենք պարտավոր ենք վերագտնել մեր ուժը, վճռականությունը և միասնությունը՝ հաղթահարելու հուսահատությունը և պարտության հետևանքները:

Արցախը միշտ մերն է լինելու:

Ռոբերտ Քոչարյան
20
․02․2022»,- ասվում է հաղորդագրությունում:

 

Մենք ընդմիշտ Արցախում ենք՝ սրբազան այս հողը պահելու անսասան կամքով համակված. Վիտալի Բալասանյան

20.02.2022

 

 

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը ուղերձ է հղել Արցախի վերածննդի 34֊ամյա տարեդարձի առթիվ:

«Հարգելի՛ հայրենակիցներ,
1988 թվականի Փետրվարի 20-ը դարձավ մեր ժողովրդի վճռականության, սխրանքի, ազատասիրության և միասնականության խորհրդանիշը։ 
Համազգային, իրավացի և արդար Շարժումն Ադրբեջանն ընդունեց իրեն բնորոշ վայրագությամբ՝ պարտադրելով պատերազմ։ Մեծ տառապանքների և հազարավոր զոհերի գնով հասանք Գոյամարտի հաղթական ավարտին և լծվեցինք Արցախը շենացնելու սուրբ գործին, բայց թշնամին սանձազերծեց նոր արհավիրք։

Դաժան պատերազմը մեզանից խլեց հազարավոր երիտասարդներ, Ադրբեջանն օկուպացրեց մեր հողերի մեծ մասը, սակայն Արցախը վերջնականապես կործանելու ծրագիրը կրկին չիրագործվեց․մենք ընդմիշտ Արցախում ենք՝ սրբազան այս հողը պահելու անսասան կամքով համակված, քանզի մեր արմատները խորն են։

Թանկագի՛ն արցախցիներ,

Համոզված եղե՛ք, որ Արցախի իշխանությունները պատերազմից հետո գործում են՝ ստեղծելու արժանապատիվ կյանքի պայմաններ։ Ցավոք, մեր ամեն օրը չէ անվտանգ, սակայն հավատացե՛ք, որ արվում է ամեն հնարավոր բան՝ լիարժեք ապահովելու խաղաղությունը։

Շնորհավորում եմ բոլորիս Արցախի վերածննդի օրվա առթիվ, մաղթում ամուր կամք և լավատեսություն։
Բարին ընդ մեզ»,- ասվում է ուղերձում։   

   

ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ

20.02.2022

 

 

https://news.am/img/news/68/77/48/default.jpg

 

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ:

«1988թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամավորների խորհուրդը կայացրեց պատմական որոշում` խաղաղ միջոցներով պայքարել արցախահայության նկատմամբ էթնիկ խտրականության և զտումների տասնամյակների քաղաքականության դադարեցման և ինքնորոշման իրավունքի իրացման համար։ 

1988 թվականի այս իրադարձությունները հիմք դրեցին համահայկական շարժման՝ հանուն սեփական հայրենիքում ազատ, արժանապտիվ և անվտանգ ապրելու և իրավունքների պաշտպանության պայքարի։

Այս իրադարձություններից 34 տարի անց՝ չնայած տեղի ունեցած արհավիրքների՝  Ադրբեջանական ԽՍՀ կողմից իրականացված դաժան ջարդերին, էթնիկ զտումներին, ապա Ղարաբաղյան արյունալի 2 պատերազմներին, Հայաստանն ու Արցախը շարունակում են միակամ լինել համազգային իղձերի իրականացման, պետականության և ինքնիշխանության, արցախահայության իրավունքների և հայրենիքի միջազգային ճանաչման համար արդար պայքարում»,-ասվում է հայտարարությունում։

 

Արցախի քաղաքական եւ ռազմական վերնախավը Շարժման 34-րդ տարեդարձի կապակցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր

20.02.2022

 

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն բարձրաստիճան պետական ու զինվորական այրերի և մի խումբ քաղաքացիների ուղեկցությամբ այսօր՝ Շարժման 34-րդ տարեդարձին այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր-պանթեոն, հարգանքի տուք մատուցել և ծաղիկներ խոնարհել հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների հիշատակին: Այս մասին հայտնում են ԱՀ աշխատակազմից:

«Փետրվարի 20-ը Արցախյան ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման, Արցախահայության զարթոնքի օրն է: 

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն բարձրաստիճան պետական ու զինվորական այրերի և մի խումբ քաղաքացիների ուղեկցությամբ այսօր՝ Շարժման 34-րդ տարեդարձին այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր-պանթեոն, հարգանքի տուք մատուցել և ծաղիկներ խոնարհել հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների հիշատակին:

 

https://news.am/img/news/68/77/29/default.jpg


Այնուհետև ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը՝ ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի, ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանի ուղեկցությամբ հարգանքի տուրք է մատուցել արցախյան բոլոր պատերազմների ընթացքում անմահացած հերոսների, ղարաբաղյան շարժման առաջամարտիկների և 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում հերոսացած ոստիկանների և փրկարարների շիրիմներին: 
34 տարի առաջ հենց այս օրն Արցախի տարեգրության մեջ պատմական ու բեկումնային իրադարձություն տեղի ունեցավ: 
Արդար էր արցախահայության պահանջը. Դուրս գալ Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից՝ միավորվելով մայր Հայաստանին։
Առաջին ու ճակատագրական որոշումը 1988 թվականի փետրվարի 20-ին կայացվեց. Ադրբեջանական կողմը Արցախի ` Հայաստանի հետ վերամիավորման որոշմանը պատասխանեց ագրեսիայով՝ Սումգայիթի ու Բաքվի ջարդերով։ 
Հակասությունները շուտով վերաճեցին բաց առճակատման, այնուհետև` տևական այրունահեղ պատերազմի: 
Համազգային հանրահավաքներին հաջորդեց 1991-ի դեկտեմբերի 10-ի հանրաքվեն։ Ընտրողների 99.8%-ը կողմ էր Ադրբեջանի կազմից դուրս անկախ պետության ստեղծմանը»։

 

Գիտամշակութային

 

Կյանքից հեռացել է վիրահայ բանաստեղծ, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության հիմնադիր նախագահ Ժորա Սնխչյանը

04.02.2022

https://news.am/img/news/68/53/04/220x220.jpgԿյանքից հեռացել է վիրահայ բանաստեղծ, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության հիմնադիր նախագահ Ժորա Սնխչյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Վրաստանում ՀՀ դեսպանությունից:

«Խոր ցավով տեղեկացանք, որ 71 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական պարգևների արժանացած վիրահայ բանաստեղծ, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության հիմնադիր նախագահ, Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնի տնօրեն Ժորա Սնխչյանը:

Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը՝ դեսպան Ռուբեն Սադոյանի գլխավորությամբ իր խորին ցավակցությունն է հայտնում պարոն Սնխչյանի ընտանիքի անդամներին և բոլոր հարազատներին»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Ստեփանակերտի շրջակայքում նորահայտ խաչքարեր են հայտնաբերվել. դրանք 12-րդ դարի են

04.02.2022

https://news.am/img/news/68/53/50/default.jpgՍ­տե­փա­նա­կեր­տի շրջա­կայ­քում նո­րա­հայտ խաչ­քա­րեր են հայտ­նա­բեր­վել:

Պատ­մա­կան մի­ջա­վայ­րի պահ­պա­նութ­յան պե­տա­կան ծա­ռա­յութ­յան տա­րա­ծած հա­ղոր­դագ­րութ­յան մեջ աս­վում է. «Օ­րերս մեզ է դի­մել Ս­տե­փա­նա­կերտ քա­ղա­քի բնա­կիչ Դա­վիթ Հա­րութ­յուն­յա­նը և­ ա­սել, որ Ս­տե­փա­նա­կեր­տի շրջա­կա ան­տառ­նե­րում մեծ խաչ­քա­րեր է տե­սել։ Ո­րո­շե­ցինք Դա­վի­թի հետ այ­ցե­լել, պարզ­վեց, որ 12-րդ դա­րի այս խաչ­քա­րե­րը գրանց­ված չեն։

Շ­նոր­հա­կա­լութ­յուն ենք հայտ­նում Դա­վի­թին, ով ոչ միայն ու­ղեկ­ցեց, այլև օգ­նեց մեր աշ­խա­տանք­նե­րին»:

 

Մեծ է Արթուր Գրիգորյանի ավանդը ժամանակակից հայ երգարվեստի զարգացման ու տարածման մեջ. Ռոբերտ Քոչարյան

04.02.2022

https://news.am/img/news/68/53/80/default.jpg

ՀՀ երկ­րորդ նա­խա­գահ, «­Հա­յաս­տան» դա­շին­քի ա­ռաջ­նորդ Ռո­բերտ Քո­չար­յա­նը ցա­վակ­ցա­կան հե­ռա­գիր է հղել Գ­րի­գոր­յան­նե­րի ըն­տա­նի­քին` ՀՀ ժո­ղովր­դա­կան ար­տիստ, կոմ­պո­զի­տոր, Հա­յաս­տա­նի եր­գի պե­տա­կան թատ­րո­նի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար Ար­թուր Գ­րի­գոր­յա­նի մահ­վան կա­պակ­ցութ­յամբ:

«­Խո­րը ցա­վով տե­ղե­կա­ցա ՀՀ ժո­ղովր­դա­կան ար­տիստ, կոմ­պո­զի­տոր Ար­թուր Գ­րի­գոր­յա­նի մահ­վան մա­սին։
­Մեծ է Ար­թուր Գ­րի­գոր­յա­նի ա­վան­դը ժա­մա­նա­կա­կից հայ եր­գար­վես­տի զար­գաց­ման ու տա­րած­ման մեջ։ Իր ստեղ­ծած եւ ղե­կա­վա­րած Եր­գի պե­տա­կան թատ­րո­նով, իր պատ­րաս­տած մաս­նա­գետ­նե­րով, իր հե­ղի­նա­կած ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րով Ար­թուր Գ­րի­գոր­յա­նը, ան­կաս­կած, մեծ դեր է խա­ղա­ցել հայ մշա­կույ­թի մեջ։
­Ջեր­մութ­յամբ եմ հի­շում Ար­թուր Գ­րի­գոր­յա­նի հետ մեր հան­դի­պում­նե­րը: 
­Ցա­վակ­ցութ­յուն եմ հայտ­նում Ար­թուր Գ­րի­գոր­յա­նի ըն­տա­նի­քին, հա­րա­զատ­նե­րին, նրա դարբ­նո­ցով ան­ցած հար­յու­րա­վոր ար­տիստ­նե­րին եւ նրա բազ­մա­հա­զար երկր­պա­գու­նե­րին»,- աս­ված է ցա­վակ­ցա­կան ու­ղեր­ձում։ 

 

Արդիականացվում է Մայր Աթոռի 250-ամյա տպարանը

07.02.2022

 

https://news.am/img/news/68/56/97/default.jpgՆ․Ս․Օ․Տ․Տ․ Գա­րե­գին Երկ­րորդ Ա­մե­նայն Հա­յոց Կա­թո­ղի­կո­սի օրհ­նութ­յամբ Մայր Ա­թոռ Սուրբ Էջ­միած­նի հրա­տա­րակ­չա­կան բա­ժի­նը, հա­մա­գոր­ծակ­ցե­լով «SOS Ար­ևել­քի քրիս­տոն­յա­ներ» (SOS Chrétiens d’Orient) հիմ­նադ­րա­մի հա­յաս­տան­յան գրա­սեն­յա­կի հետ, նա­խա­ձեռ­նել է Մայր Ա­թո­ռի տպա­րա­նի սար­քա­վո­րում­նե­րի մաս­նա­կի ար­դիա­կա­նաց­ման ծրա­գիր՝ նվիր­ված տպա­րա­նի հիմ­նադր­ման 250-ամ­յա­կին։ Այս մա­սին NEWS.am-ը տեղեկանում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Հիմնադրամը Հայաստանում պաշտոնապես գործում է 2020 թվականից։ Գրասենյակի բացման առանցքային պատճառը Հայաստանում պատերազմի հետևանքները մեղմելն է։ Տպարանի սարքավորումների արդիականացման գործընթացն ընթանալու է մի քանի փուլով, որի ավարտին նախատեսվում է վերազինել տպարանը՝ այն համալրելով թե՛ տպագրական և թե՛ կազմարարական անհրաժեշտ նորագույն ու ժամանակակից սարքավորումներով։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչության տնօրենությունն իր շնորհակալությունն է հայտնում հիմնադրամի ղեկավարությանը, մասնավորոպես հայաստանյան գրասենյակի պատասխանատու պարոն Քորանթեն Քլերկին և աշխատակից Արամ Կայայանին ծրագրին ջանասիրաբար աջակցելու համար։

 

Դիարբեքիրում պատրաստվում են վերականգնել 500-ամյա Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին

07.02.2022

https://news.am/img/news/68/56/63/default.jpg

Թուր­քիա­յում պատ­րաստ­վում են վե­րա­նո­րո­գել Դիար­բե­քի­րի Սուր շրջա­նում 16-րդ դա­րում կա­ռուց­ված Սուրբ Սար­գիս հայ­կա­կան ե­կե­ղե­ցին, ո­րը ժա­մա­նա­կի ըն­թաց­քում ա­վիր­վել է «ծուխ չու­նե­նա­լու» պատ­ճա­ռով։

Akunq.net–ի փո­խանց­մամբ ՝ Սուր շրջա­նի Ա­լի­փա­շա թա­ղա­մա­սում 3,769 քմ տա­րածք ու­նե­ցող սույն ե­կե­ղե­ցու սե­փա­կա­նութ­յան վկա­յա­կա­նը պատ­կա­նում է Դիար­բե­քի­րի Հը­դըր Իլ­յաս Սուրբ Գ­րե­գոս ե­կե­ղե­ցի­նե­րի հիմ­նադ­րա­մին։ Դիար­բե­քի­րի Սուրբ Սար­գի­սը, ո­րի վե­րին հատ­վա­ծը լիո­վին քանդ­ված է, 1950-1985 թթ․­ օգ­տա­գործ­վել է որ­պես բրնձի մշակ­ման գոր­ծա­րան, դա է պատ­ճա­ռը, որ ժո­ղովր­դի շրջա­նում այն հայտ­նի է նաև Çeltik Kilisesi` «Բրն­ձի ե­կե­ղե­ցի» ան­վամբ։

https://news.am/uploads/images/000000/23/4-1.jpg

Դիար­բե­քի­րի հնա­գի­տա­կան թան­գա­րա­նում պահ­պան­ված մի ար­ձա­նագ­րութ­յան հա­մա­ձայն՝ ե­կե­ղե­ցին վեր­ջին ան­գամ վե­րա­նո­րոգ­վել է 1840 թվա­կա­նին։ Կ․­Պոլ­սո Հա­յոց պատ­րիարք Սա­հակ Մա­շալ­յա­նը անց­յալ տար­վա հոկ­տեմ­բեր ամ­սին Դիար­բե­քիր կա­տա­րած պաշ­տո­նա­կան այ­ցի շրջա­նակ­նե­րում հան­դի­պել էր նաև Դիար­բե­քի­րի նա­հան­գա­պետ Մ­յու­նիր Քա­րա­լօղ­լո­ւի հետ և­ օ­րա­կարգ բե­րել 16-րդ դա­րի կրո­նա­կան բազ­մա­զա­նութ­յան խորհր­դա­նիշ­նե­րից մե­կը ե­ղող Դիար­բե­քի­րի ե­կե­ղե­ցի­նե­րի պահ­պա­նութ­յան անհ­րա­ժեշ­տութ­յան հար­ցը։

Այս հան­դի­պու­մից հե­տո, նա­հան­գա­պե­տա­րա­նից ստաց­ված հրա­հան­գով, Դիար­բե­քի­րի հու­շար­ձան­նե­րի տնօ­րի­նութ­յան կող­մից 2021 թ․ դեկ­տեմ­բե­րի 28-ին մրցույթ էր հայ­տա­րար­վել՝ ե­կե­ղե­ցին ճշգրիտ կեր­պով վե­րա­կանգ­նե­լու ու­նակ ըն­կե­րութ­յուն­նե­րի հա­մար։

Դիար­բե­քի­րի հու­շար­ձան­նե­րի տնօ­րեն Ջե­միլ Քո­չը և Դիար­բե­քի­րի Հը­դըր Իլ­յաս Սուրբ Գ­րե­գոս ե­կե­ղե­ցի­նե­րի հիմ­նադ­րա­մի նա­խա­գահ Էրգ­յուն Ա­յը­քը ե­կե­ղե­ցում ու­սում­նա­սի­րութ­յուն­ներ են ի­րա­կա­նաց­րել և տե­ղե­կա­ցել այն­տեղ տար­վող աշ­խա­տանք­նե­րի վե­րա­բեր­յալ։

Ջե­միլ Քո­չը «Ա­նա­դո­լու» լրատ­վա­կան գոր­ծա­կա­լութ­յան թղթակ­ցի հետ զրույ­ցում նշել է, որ 16-րդ դա­րում կա­ռուց­ված այս ե­կե­ղե­ցին ժա­մա­նա­կի ըն­թաց­քում հայ­կա­կան հա­մայն­քի նվազ­ման հետ մեկ­տեղ սկսել է ա­վե­րա­ծութ­յուն­նե­րի են­թարկ­վել, իսկ 1950-1985 թթ․­ որ­պես պա­հեստ է օգ­տա­գործ­վել զա­նա­զան հա­սա­րա­կա­կան հաս­տա­տութ­յուն­նե­րի կող­մից։

Քո­չը նաև շեշ­տել է, որ ե­կե­ղե­ցին ար­ժե­քա­վոր է պատ­մա­կան հու­շար­ձան լի­նե­լու ա­ռու­մով։

Էրգ­յուն Ա­յըքն իր հեր­թին հայտ­նել է, որ ի­րենք աշ­խա­տանք­ներ են մեկ­նար­կել ե­կե­ղե­ցին վերս­տին կան­գուն դարձ­նե­լու հա­մար։

 

Հայ գիտնականները բացահայտում են նեյտրոնային աստղերի «գաղտնիքները»

08.02.2022

https://news.am/img/news/68/59/31/default.jpg

Նեյտ­րո­նա­յին աստ­ղե­րը գեր­խիտ լու­սա­տու­ներ են, ո­րոնք ա­ռա­ջա­նում են գեր­նոր  աստ­ղե­րի պայթ­յու­նից։ Որ­պես կա­նոն դրանց տրա­մա­գի­ծը հա­մե­մա­տե­լի է մեծ քա­ղաք­նե­րի մա­կե­րես­նե­րի չա­փե­րի հետ (20-30 կմ)։ Չ­նա­յած աստ­ղի հա­մար այդ­քան փոքր չա­փե­րին նեյտ­րո­նա­յին աստ­ղերն ահ­ռե­լի զանգ­ված­ներ ու­նեն, ին­չը բա­ցատր­վում է նյու­թի ուժ­գին սեղ­մու­մով։ Գ­րա­վի­տա­ցիոն կո­լապ­սի ըն­թաց­քում աստ­ղա­յին նյու­թի պրո­տոն­ներն ու է­լեկտ­րոն­նե­րը միա­նում, դառ­նում են նեյտ­րոն­ներ, ո­րոնք չու­նեն է­լեկտ­րա­կան լիցք։ Նեյտ­րոն­նե­րի, պրո­տոն­նե­րի և­ է­լեկտ­րոն­նե­րի միջև բե­տա-տրոհ­ման հան­դեպ հա­վա­սա­րակշ­ռութ­յու­նը հան­գեց­նում է գեր­խիտ նյու­թում  նեյտ­րոն­նե­րի գե­րա­կա­յութ­յա­նը։

Մեր հայ­րե­նա­կից, ՀՀ Գի­տութ­յուն­նե­րի ազ­գա­յին ա­կա­դե­միա­յի ար­տա­սահ­ման­յան ան­դամ, տե­սա­բան ֆի­զի­կոս Ար­մեն Սեդ­րակ­յա­նը Ֆ­րանկ­ֆուր­տի հե­ռան­կա­րա­յին հե­տա­զո­տութ­յուն­նե­րի ինս­տի­տու­տից (Frankfurt Institute for Advanced Studies, FIAS) ու­սում­նա­սի­րում է նեյտ­րո­նա­յին աստ­ղե­րը դեռ 1990-ա­կան­նե­րից։ Սկզ­բում նա ոչ ստա­ցիո­նար դի­նա­մի­կա­յի հար­ցերն էր դի­տար­կում, օ­րի­նակ, նեյտ­րո­նա­յին աստ­ղե­րի պտույ­տի շե­ղում­նե­րի պատ­ճառ­նե­րը։ Բայց 2010 թվա­կա­նին և­ ա­վե­լի ուշ «անհ­նա­րին» մեծ զանգ­վա­ծով նեյտ­րո­նա­յին աստ­ղե­րի հայտ­նա­բե­րումն ու 2015 թվա­կա­նին գրա­վի­տա­ցիոն ա­լիք­նե­րի բա­ցա­հայ­տու­մը նրա ու­շադ­րութ­յու­նը սևե­ռե­ցին նոր հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րի ո­րո­նում­նե­րի վրա․ ին­չի՞ց և­ ինչ­պե՞ս է կա­ռուց­ված այդ­քան փոքր ծա­վա­լով ու մեծ զանգ­վա­ծով  այս զար­մա­նա­լի օբ­յեկտ­նե­րի ըն­դեր­քը։

Այ­սօր Ար­մեն Սեդ­րա­կա­յա­նը Գեր­մա­նիա­յում իր աշ­խա­տան­քից բա­ցի ղե­կա­վա­րում է  գի­տա­կան խումբ Բ­յու­րա­կա­նի աստ­ղա­դի­տա­րա­նում։ Խմ­բի կազ­մում են Մե­խակ Հայ­րա­պետ­յա­նը (Եր­ևա­նի պետ­կան հա­մալ­սա­րան, ֆի­զի­կա­յի ֆա­կուլ­տետ), ե­րի­տա­սարդ գիտ­նա­կան­ներ Ա­րուս Հա­րութ­յուն­յանն ու Դա­նիել Բաղ­դա­սար­յա­նը, պրո­ֆե­սոր Լ­ևոն Պո­ղոս­յա­նը Կա­նա­դա­յից և Հեն­րիկ Ներ­սիս­յա­նը Գեր­մա­նիա­յից։

Խմ­բի ու­սում­նա­սի­րութ­յուն­նե­րի շրջա­նա­կը բա­վա­կա­նին լայն է․ կոմ­պակտ աստ­ղեր ու խիտ նյու­թի ֆի­զի­կա, գրա­վի­տա­ցիոն ֆի­զի­կա, աստ­ղա­յին մաս­նիկ­նե­րի ֆի­զի­կա և ռել­յա­տի­վիս­տա­կան հիդ­րո­դի­նա­մի­կա։ Լ­ևոն Պո­ղոս­յանն ու Հեն­րիկ Ներ­սիս­յա­նը, ո­րոնք վեր­ջերս են միա­ցել խմբին, զբաղ­վում են կոս­մո­լո­գիա­յի խնդիր­նե­րով։

Ինչ­պես պատ­մեց Ար­մեն Սեդ­րակ­յա­նը, մինչ 2010 թվա­կա­նը բա­ցա­հայտ­ված նեյտ­րո­նա­յին աստ­ղե­րի զանգ­վա­ծը գնա­հատ­վում էր մո­տա­վո­րա­պես 1․4 ա­րե­գակ­նա­յին զանգ­ված։ Այդ աստ­ղե­րը նկա­րագ­րող տե­սութ­յուն­նե­րը ա­ռա­վե­լա­գույն զանգ­վա­ծի հաս­կա­ցութ­յուն էին սահ­մա­նում, ո­րը տա­տան­վում էր 1․6-1․8 ա­րե­գակ­նա­յին զանգ­վա­ծի տի­րութ­յում։ 2010 թվա­կա­նին աստ­ղա­գետ­նե­րը հայտ­նա­բե­րե­ցին մոտ 2 ա­րե­գակ­նա­յին զանգ­ված ու­նե­ցող նեյտ­րո­նա­յին աստղ, ո­րը չէր նկա­րագր­վում ե­ղած տե­սութ­յուն­նե­րով։ Արդ­յուն­քում` տե­սա­կան մո­դել­նե­րի 80 տո­կո­սը հայտն­վե­ցին աղ­բարկ­ղում։

Հե­տա­գա­յում սև խո­ռոչ­նե­րի և նեյտ­րո­նա­յին աստ­ղե­րի կրկնա­կի հա­մա­կար­գե­րից ար­ձակ­վող գրա­վի­տա­ցիոն ա­լիք­նե­րի փոր­ձա­ռա­կան հայտ­նա­բե­րու­մը նոր հնա­րա­վո­րութ­յուն­ներ ըն­ձե­ռեց նեյտ­րո­նա­յին աստ­ղե­րի կա­ռուց­ված­քը հաս­կա­նա­լու հա­մար։

Ինչ­պես պատ­մեց գիտ­նա­կա­նը, մեծ զանգ­վա­ծով օբ­յեկտ­նե­րի՝ օ­րի­նակ, նեյտ­րո­նա­յին աստ­ղե­րի կամ սև խո­ռոչ­նե­րի կրկնա­կի հա­մա­կար­գե­րը ա­նընդ­հատ ճա­ռա­գայ­թում են գրա­վի­տա­ցիոն ա­լիք­ներ։ Այդ ճա­ռա­գայ­թու­մը հետզ­հե­տե փոք­րաց­նում է նրանց ու­ղեծ­րե­րը և, ի վեր­ջո, բե­րում նրանց միա­ձուլ­մա­նը, ո­րը այդ պա­հին ա­ռանձ­նա­պես ուժ­գին գրա­վի­տա­ցիոն ա­լիք է ա­ռա­ջաց­նում։

Ա­ռա­ջին ան­գամ այդ­պի­սի ա­լիք, որն ա­ռա­ջա­ցել է եր­կու սև խո­ռոչ­նե­րի միա­ձուլ­ման հետ­ևան­քով, դիտ­վել է LIGO և VIRGO կո­լա­բո­րա­ցիա­յից 2015 թվա­կա­նին, և­ այդ հայտ­նա­գոր­ծութ­յան հա­մար այդ կո­լա­բո­րա­ցիա­յի ա­ռա­ջա­տար ե­րեք գիտ­նա­կան­նե­րին շնորհ­վել է Նո­բել­յան մրցա­նակ։  Նոր հիմ­նա­րար  հայտ­նա­գոր­ծութ­յուն ար­վեց 2017 թվա­կա­նին, երբ դիտ­վե­ցին եր­կու նեյտ­րո­նա­յին աստ­ղե­րի միա­ձու­լու­մից ա­ռա­ջած գրա­վի­տա­ցիոն ա­լիք­ներ։ Ընդ ո­րում, գրա­վի­տա­ցիոն դե­տեկ­տո­րից բա­ցի այդ եր­ևույ­թը միա­ժա­մա­նակ ֆիք­սել են և­ օպ­տի­կա­կան, և ռենտ­գեն­յան և ռա­դիո­դի­տակ­նե­րը։ 

«Գ­րա­վի­տա­ցիոն ա­լիք­նե­րը մեզ հնա­րա­վո­րութ­յուն են տա­լիս ո­րո­շել նեյտ­րո­նա­յին աստ­ղի զանգ­վա­ծի և շա­ռա­վի­ղի տի­րույ­թը, իսկ դա մեզ տե­ղե­կութ­յուն է տա­լիս, թե այդ աստ­ղե­րում ինչ տի­պի (ա­վե­լի ճիշտ որ փու­լում գտնվող) նյութ է, ինչ խտութ­յան, ինչ ճնշման տակ և­ այլն», - ա­սաց Ար­մեն Սեդ­րակ­յա­նը։

Ն­րա խոս­քով, մինչ 2010 թվա­կա­նը լայն տա­րա­ծում գտած մի­ջու­կա­յին ֆի­զի­կա­յի շատ մո­դել­ներ չէին նկա­րագ­րում մոտ եր­կու կամ եր­կու­սից ա­վե­լի  ա­րե­գակ­նա­յին զանգ­ված ու­նե­ցող նեյտ­րո­նա­յին աստ­ղեր։ «­Սո­վո­րա­բար դի­տարկ­վում է նուկ­լո­նից բաղ­կա­ցած աստ­ղի կո­րիզ, բայց այն կա­րող է բաղ­կա­ցած լի­նել և­ ա­վե­լի ծանր մաս­նիկ­նե­րից՝ հի­պե­րոն­նե­րից։ Այդ մա­սին ժա­մա­նա­կին գրել են Վիկ­տոր Համ­բար­ձում­յանն ու Գուր­գեն Սա­հակ­յա­նը։ Մենք մշա­կե­ցինք մի­ջու­կա­յին նյու­թի մո­դել­ներ, ո­րոն­ցում կա­րող են գո­յութ­յուն ու­նե­նալ հի­պե­րո­նա­յին աստ­ղեր, և դ­րանք բա­վա­կա­նա­չափ ծանր են, այ­սինքն հա­մա­պա­տաս­խա­նում են դի­տում­նե­րին», - պատ­մեց գիտ­նա­կա­նը։

2019 թվա­կա­նին ա­մե­րի­կա­ցի­նե­րը մեկ­նար­կե­ցին NICER (The Neutron Star Interior Composition Explorer Mission) կոչ­վող ծրա­գի­րը: Մի­ջազ­գա­յին տիե­զե­րա­կան կա­յան ու­ղարկ­վեց դի­տակ, ո­րը գրան­ցում է մոտ գտնվող նեյտ­րո­նա­յին աստ­ղե­րի ռենտ­գեն­յան ճա­ռա­գայ­թու­մը։ Այդ դի­տա­կի տվյալ­նե­րը հե­տա­զո­տում են աստ­ղա­գետ­նե­րի եր­կու խմբեր Մե­րի­լեն­դում և Ամս­տեր­դա­մում։ «­Շատ բարդ հաշ­վարկ է կա­տար­վում, պետք է դի­տար­կել ռել­յա­տի­վիս­տա­կան եր­ևույթ­նե­րը, այն, որ ֆո­տոն­նե­րը ու­ժեղ գրա­վի­տա­ցիոն դաշ­տե­րում շեղ­վում են, նաև այն որ ռետն­գեն­յան տի­րույ­թում ճա­ռա­գայ­թող աստ­ղի տաք տի­րույթ­նե­րը կա­րող են տար­բեր կոն­ֆի­գու­րա­ցիա­ներ ու­նե­նալ։ Այն­պես որ խնդի­րը պար­զու­նակ չէ, և հաշ­վարկ­նե­րը կա­տար­վում են սու­պեր­հա­մա­կար­գիչ­նե­րով։ Վերջ­նարդ­յուն­քում մենք ա­ռա­ջին ան­գամ ու­նե­ցանք տվյալ­ներ նույն օբ­յեկ­տի և զանգ­վա­ծի, և շա­ռավ­ղի վե­րա­բեր­յալ։ Այդ­պես ու­սում­նա­սիր­ված օբ­յեկտ­նե­րից է J0740 բա­բա­խի­չը (պուլ­սա­րը)՝ 2.1 ա­րե­գակ­նա­յին զանգ­վա­ծով այս պա­հին հայտ­նի ա­մե­նա­ծանր օբ­յեկ­տը», - ա­սաց նա, հա­վե­լե­լով, որ NICER ծրագ­րի տվյալ­նե­րը տա­լիս են նեյտ­րո­նա­յին աստ­ղե­րի շա­ռա­վիղ­նե­րի մե­ծութ­յու­նը 13,5км +/-1 կմ, 10 տո­կոս ճշտութ­յամբ, և դ­րանք թույլ են կախ­ված զանգ­վա­ծից։

«­Փոքր շա­ռա­վի­ղը և մե­կից մինչև եր­կու և­ ա­վե­լի ա­րե­գակ­նա­յին զանգ­վա­ծը վկա­յում են այն մա­սին, որ նեյտ­րո­նա­յին աստ­ղե­րը, մաս­նա­վո­րա­պես, բա­բա­խիչ­նե­րը, Տիե­զեր­քի ա­մե­նա­խիտ օբ­յեկտ­ներն են։ Պատ­կե­րա­վոր կա­րե­լի է ա­սել, որ այս խտութ­յուն­նե­րը կստաց­վեն, ե­թե Ա­րե­գա­կը սեղ­մենք հասց­նենք Եր­ևան քա­ղա­քի չա­փե­րին։  Այդ պա­րա­գա­յում խտութ­յու­նը մոտ 10 ան­գամ գե­րա­զան­ցում է ա­տո­մի մի­ջու­կի խտութ­յու­նը։ Բ­նութ­յան մեջ այս տի­պի նյութ  ու­րիշ այլ պայ­ման­նե­րում կամ օբ­յեկտ­նե­րում չի հան­դի­պում:

Երբ Մի­ջու­կա­յին հե­տա­զո­տութ­յուն­նե­րի Եվ­րո­պա­կան կենտ­րո­նում (CERN) մի­ջուկ­նե­րը ի­րար են բա­խում, ա­պա շատ կարճ ժա­մա­նա­կով, մո­տա­վո­րա­պես 10-23 վայրկ­յան, ա­ռա­ջա­նում է նման խտութ­յամբ շատ տաք նյութ։ Այ­սինքն, նեյտ­րո­նա­յին աստ­ղե­րի օգ­նութ­յամբ մենք կա­րող ենք ու­սում­նա­սի­րել այդ գեր­խիտ նյու­թի ֆի­զի­կան», - պար­զա­բա­նեց նա։

Գիտ­նա­կա­նը նշեց, որ նեյտ­րո­նա­յին աստ­ղե­րը, ի տար­բե­րութ­յուն ա­րա­գա­ցու­ցի­չում ստաց­վող նյու­թի, շատ կա­յուն են, և­ ապ­րում են մի­լիո­նա­վոր տա­րի­ներ։ «­Միայն մեր գա­լակ­տի­կա­յում կա մոտ 2000 այդ­պի­սի օբ­յեկտ, ո­րոնք հայտ­նա­բեր­վել են ի­րենց ռա­դիո­ճա­ռա­գայթ­ման, ո­րոշ դեպ­քե­րում ռետն­գեն­յան և­ օպ­տի­կա­կան ճա­ռա­գայթ­ման շնոր­հիվ։ Հա­րա­վա­յին Աֆ­րի­կա­յում այ­սօր կա­ռուց­վում է Square Kilometre Array ա­մե­նա­խո­շոր ռա­դիո­դի­տա­կը, այն բաղ­կա­ցած է փոքր դի­տակ­նե­րի ցան­ցից, ո­րոնք աշ­խա­տե­լու են զու­գա­հեռ երկն­քի նույն տի­րույ­թում, այ­սինքն «նա­յե­լու» են մի ուղ­ղութ­յամբ։ Են­թադր­վում է, որ այդ  դի­տա­կի շնոր­հիվ կհայտ­նա­բեր­վեն ևս մի քա­նի հա­զար նեյտ­րո­նա­յին աստ­ղեր», - պատ­մեց գիտ­նա­կա­նը։

Իսկ ու­նե՞ն արդ­յոք այս հե­տա­զո­տութ­յուն­նե­րը կի­րա­ռա­կան օգ­տա­գործ­ման հե­ռան­կար­ներ մոտ ա­պա­գա­յում։ Այս հար­ցի պա­տաս­խա­նը, ըստ գիտ­նա­կա­նի ստան­դարտ է․ «Երբ Ռե­զեր­ֆոր­դը 1909-1911թթ․ հայտ­նա­բե­րեց մի­ջու­կի գո­յութ­յու­նը ա­տո­մում, ոչ ոք ան­գամ են­թադ­րել չէր կա­րող, որ 30 տա­րի անց կստեղծ­վի ա­տո­մա­յին ռումբ, ո­րը կկոր­ծա­նի մի ողջ քա­ղաք, կկանգ­նեց­նի հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մը և կ­փո­խի հետ­պա­տե­րազմ­յա հա­մաշ­խար­հա­յին քա­ղա­քա­կա­նութ­յու­նը։ Դա ֆուն­դա­մեն­տալ գի­տութ­յան ա­ռանձ­նա­հատ­կութ­յունն է։ Դ­րա­նով պետք է զբաղ­վել, չմտա­ծե­լով մո­տա­լուտ արդ­յուն­քի մա­սին, բայց հենց հիմ­նա­րար գի­տութ­յունն է ո­րո­շա­կի պա­հե­րի բե­կում մտցնում»։

Գիտ­նա­կա­նի կար­ծի­քով, գի­տութ­յան դե­րը շատ ա­վե­լի լայն է, քան տեխ­նո­լո­գիա­նե­րի զար­գա­ցու­մը։ Ա­ռա­ջին հեր­թին, այն ու­նի մեծ կրթա­կան և լու­սա­վոր­չա­կան դեր։ Երկ­րորդ հեր­թին, մի­ջազ­գա­յին ճա­նա­չում ու­նե­ցող գիտ­նա­կան­նե­րը բարձ­րաց­նում են ի­րենց երկ­րի ճա­նա­չե­լիութ­յու­նը, վար­կը մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում։ «Իմ ո­լոր­տում հայ գիտ­նա­կան­ներն աշ­խա­տում են ա­ռաջ­նագ­ծում։ Ես հպարտ եմ, որ, օ­րի­նակ, Ա­րուս Հա­րութ­յուն­յա­նին, ո­րը ինձ մոտ Ֆ­րանկ­ֆու­րոտւմ աս­պի­րան­տու­րա է ա­վար­տել և հի­մա աշ­խա­տում է Բ­յու­րա­կա­նի աստ­ղա­դի­տա­րա­նում, ար­դեն լավ գի­տեն և­ ըն­դու­նում են  Եվ­րո­պա­կան գի­տա­կան շրջա­նակ­նե­րում», - ա­սաց նա։

Անահիտ Սարգսյան

 

Մահացել է Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արմեն Գյուլբուդաղյանը

12.02.2022

https://news.am/img/news/68/66/25/default.jpgՓետրվարի 11-ին վախճանվել է Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) առաջատար գիտաշխատող, ֆմգդ Արմեն Լիպարիտի Գյուլբուդաղյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանից:

Արմեն Գյուլբուդաղյանը ծնվել է 1948 թ․-ի դեկտեմբերի 18-ին Երևանում։ 1971 թ․-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի աստղաֆիզիկայի բաժինը։ Նույն թվականից էլ աշխատանքի է անցել ԲԱ-ում։ 1979 թ․-ին ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի, իսկ 2000 թ․-ին ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի աստիճան։ Ա․ Գյուլբուդաղյանը հանդիսացել է Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ), ԲԱ գիտական խորհրդի և ԲԱ մասնագիտական խորհրդի անդամ։

Նրա հետազոտության հիմնական թեմաներն էին երիտասարդ աստղային օբյեկտները, մութ միգամածությունները, գլոբուլները։ Ա․ Գյուլբուդաղյանն ավելի քան 90 հոդվածի հեղինակ է գրախոսվող ամսագրերում և գիտաժողովների նյութերի ժողովածուներում։

Արմեն Գյուլբուդաղյանի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 13-ին ժամը 18:00-20։00 Էրեբունի վարչ. շրջանի Մեմորիալ սգո սրահում:

 

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Քաջազուն Գյուրջյանը

13.02.2022

https://news.am/img/news/68/66/73/default.jpgՄահացել  է ՀՀ վաստակավոր արտիստ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի անվանի դերասան Քաջազուն Գյուրջյանը: Այս մասին հայտնում են թատրոնի ֆեյսբուքյան էջում:

Թատրոնը ցավակցություն է հայտնել անվանի դերասանի հարազատներին և արվեստի սիրահարներին։

 

Մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Մասիս Գրիգորյանը

18.02.2022

https://news.am/img/news/68/75/40/default.jpgՄահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, ՀՀ ժողովրդական նկարիչ Մասիս Գրիգորյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է են Հայաստանի նկարիչների միությունից։

Մասիս Գրիգորյանը ծնվել է 1929 թվականին։ 1945 թվականին ավարտել է Գյումրիի Մերկուրովի անվան նկարչության դպրոցը, 1960 թվականին՝ Երևանի գեղարվեստի ուսումնարանը։ 1963 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, 1986-1991 թվականներին՝ դեկան, 1990 թվականից՝ պրոֆեսոր։ 1962 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։

Ստեղծել է արդիական խնդիրներ արծարծող կոմպոզիցիաներ և նատյուրմորտներ, որոնց բնորոշ են պայմանական խորհրդանշական արտահայտչաձևերը: Ունեցել է անհատական ցուցահանդեսներ Երևանում (1996), Մոսկվայում (1999), Գյումրում (2001):

 

Թբիլիսիում անցկացվեց տոնական միջոցառում՝ նվիրված Թումանյանի ծննդյան 153-ամյակին

19.02.2022

https://news.am/img/news/68/76/75/default.jpg

 

Փետր­վա­րի 19-ին Թ­բի­լի­սիում անց­կաց­վեց տո­նա­կան մի­ջո­ցա­ռում՝ նվիր­ված Հով­հան­նես Թու­ման­յա­նի ծննդյան 153-ամ­յա­կին։ Այս մա­սին հայտ­նում են Վ­րաս­տա­նում ՀՀ դես­պա­նութ­յու­նից:

Մի­ջո­ցառ­ման շրջա­նակ­նե­րում վի­րա­հայ հա­մայն­քի և Վ­րաս­տա­նում ՀՀ դես­պա­նութ­յան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը այ­ցե­լե­ցին Հայ գրող­նե­րի և հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ­նե­րի «­Խո­ջի­վանք» պան­թեոն, ծա­ղիկ­ներ խո­նարհ­վե­ցին Հով­հան­նես Թու­ման­յա­նի շիր­մա­քա­րին։

Թու­ման­յա­նի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րի ար­տա­սա­նութ­յամբ հան­դես ե­կան վի­րա­հայ դպրո­ցա­կան­ներն ու Վի­րա­հա­յոց թե­մի նա­խակր­թա­րա­նի սա­նե­րը։ Գիրք նվի­րե­լու օր­վա կա­պակ­ցութ­յամբ պան­թեո­նում անց­կաց­վեց նաև միմ­յանց գիրք նվի­րե­լու ա­վան­դա­կան մի­ջո­ցա­ռու­մը։

 

 

 
Էդիկ Բաղդասարյանի նոր գրքերը

New Books By Edic Bagdasarian

کتاب های جدید ادیک باغداساریان

 

-ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ-ը 10 ՀԱՏՈՐՈՎ

-ՀԱՅ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ-ը 7 հատորով

-Հայ-պարսիկ դարավոր բարեկամությունը –(Պարսկերեն)دوستی دیرینه ایرانیان و ارمنیان

-ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ-ը՝

(պարսկերեն) 2 ՀԱՏՈՐՈՎ تاریخ ارمنیان ایران - جلد اول و دوم

-Աղվանք,  Ադրբեջան, Ոճրագործություն եւ  Ծավալապաշտություն

(Պարսկերեն) ارّان، آذربایجان ، جنایت و توسعه طلبی

-Հայ Գրականության Պատմություն 3 հատորով(Պարսկերեն) تاریخ ادبیات ارمنی در 3 جلد

-Հայկական հարցը, հնագույն շրջանից մինչեւ մեր օրերը, 2 հատորով (Հայերեն)

-Շահնամեն եւ հայկական աղբյուրները(Պարսկերեն)شاهنامه و منابع ارمنی

-Կոմիտասը եւ Հայ դասական երաժշտության ձեւավորումը (Պարսկերեն) کومیتاس و شکل گیری موسیقی کلاسیک ارمنی

-Գիքորը, անգլերեն,گیکور ، اثر هوانس تومانیان برگردان انگلیسی ، تورونتو ، 2014

-Հոդվածների ժողովածու, Հատեր Ա,Բ- Պարսկերեն

گزیده مقاله های فارسی ادیک باغداساریان ، جلد  1 و 2 ، ، تورونتو ، 2014

-Հոդվածների ժողովածու, Հատեր Գ, Հայերեն

گزیده مقاله های ارمنی ادیک باغداساریان ، جلد  سوم ، ، تورونتو ، 2014

-Հայ գրականության ընտրանի (Անգլերեն եւ պարսկերեն) Տորոնտո, 2014.

گزیده نثر و نظم ادبیات ارمنی ، برگردان فارسی و انگلیسی - ادیک باغداساریان ،تورونتو 2014

-Ակնարկ Պարսկերենի Ուղղագրության, (Պարսկերեն) Տորոնտո, 2014. نگاهی بر شیوه نگارش فارسی  - ادیک باغداساریان ، تورونتو 2014

-Թարգմանության մասին (Պարսկերեն), Տոտոնտո, 2014, نگاهی بر فن ترجمه ، فارسی  - ادیک باغداساریان ، تورونتو 2014

-Հայոց ցեղասպանության Պատմություն, (Պարսկերեն), Տորոնտո, 2014

تاریخ نژادکشی ارمنیان ، فارسی  - ادیک باغداساریان ، تورونتو 2014

-Հայկական Հարցի Մանիֆեստ , Տորոնտո 2014

-Իրանահայ Համայնքի Ամբողջական Համառոտ Պատմություն, 2 հատորով, հատոր 1 և 2, Տորոնտո, 2015:

-Անանիա Շիրակացի, Մաթեմատիկա, Պարսկերենի թարգմանեց Էդիկ Բաղդասարյանը, Տորոնտո, 2015:

Anania Shirakatsi, Mathematics, translated into Persian by Edic Baghdasarian, Toronto, 2015.

آنانیا شیراکاتسی دانشمند سده 7 میلادی، ریاضیات ، ترجمه ادیک باغداساریان ، تورونتو 1394.

-Անանիա Շիրակացի, Տիեզերագիտություն, Պարսկերենի թարգմանեց Էդիկ Բաղդասարյանը, Տորոնտո, 2015:

Anania Shirakatsi, Cosmography, translated into Persian by Edic Baghdasarian, Toronto, 2015.

آنانیا شیراکاتسی دانشمند سده 7 میلادی، کیهانشناسی ، ترجمه ادیک باغداساریان ، تورونتو 1394.

-Hisory of Mathematics in Armenia, in English, by Edic Baghdasarian (Ed. Germanic),  Toronto,  2015

Մաթեմատիկան Հայաստանում (Անգլերեն), աշխատասիրեց Էդիկ Բաղդասարյանը (Էդ. Գերմանիկ), Տորոնտո, 2015

-Դավադրությունը Հայ Ժողովրդի Պատմության մեջ, Տորոնտո, Կանադա, 2016

-The Armenian Question Manifesto (in  English) Toronto 2016

Edic Baghdasarian, The History of the Armenians in Iran, Two volumes, Vol. 1-2, in English, Toronto, 2016.

-Aran, Azerbaijan, Crime and expansionism, Toronto, 2016

جمهوری آرارات – فارسی1395 تورونتو Արարատյան Հանրապետ. Պարսկերեն, Տորոնտո, 2016, Rep. of Ararat, in Persian

Հայկական ընտանիք, պատմա-ազգագրական ակնարկ, Տորոնտո, 2016, The Armenian Family throughout the history,

Toronto, 2016, خانواده ارمنی در درازنای تاریخ ، تورئنتو 2016

1-Encyclopedia of Armenian Historical Geography, in English, Toronto, 2017

2-Armenian Biographical Encyclopedia , in English, Toronto, 2017

3-Encyclopedia of Armenian Diaspora, in English, Toronto, 2017

4-Encyclopedia of the Armenian political History, Toronto 2017

5-Encyclopedia of the Armenian Science and Technology, Toronto 2018

6-Encyclopedia of the Armenian Press and Publication, Toronto 2018

7-Encyclopedia of the Armenian Cultural Monuments, Toronto 2018

8-Encyclopedia of the Armenian Folklore, Toronto 2018

9-Encyclopedia of the Armenian Education, Toronto 2018

10-Encyclopedia of the Armenian Question and International Treaties Toronto 2018

Հայ-Իրանական պատմական հարաբերությունները, 5 հատորով, Տորոնտո, 2018, պարսկերեն

Armenia-Iran Historical Relations, in 5 volumes, Toronto 2018, in Persian

پیوندهای تاریخی ایران و ارمن در 5 جلد ، فارسی ، تورونتو 2018

Հայոց զինյալ պայքարը և բանակը պատմության ընթացում, 3 հատորով, Տորոնտո, 2019

A military history of Armenians, in 3 volumes, in Armenian, Toronto, 2019.

تاریخ مبارزات مسلحانه ارمنیان، 3 جلد، به زبان ارمنی ، تورونتو  بهمن ماه  1397

Հայոց զինյալ պայքարը և բանակը պատմության ընթացում, համառոտ մեկ հատորով, Հայերեն, Տորոնտո, 2019

A concise military history of the Armenians, in onr volume, in Armenian, Toronto, 2019.

خلاصه تاریخ مبارزات مسلحانه ارمنیان،  در یک جلد، به زبان ارمنی ، تورونتو فروردین ماه  1398

Հայոց զինյալ պայքարը և բանակը պատմության ընթացում, համառոտ մեկ հատորով, Անգլերեն, Տորոնտո, 2019

A concise military history of the Armenians, in onr volume, in English, Toronto, 2019.

خلاصه تاریخ مبارزات مسلحانه ارمنیان،  در یک جلد، به زبان انگلیسی ، تورونتو ، اردیبهشت ماه  1398

Իրանահայ Համայնքի Համառոտ Պատմություն, ՀՈՒԿ,  Տորոնտո, 2019, Հայերեն, Անգլերեն, Պարսկերեն, առանձին

A Short History of The Armenians in Iran, ARC, Toroonto, 2019, In Armenian, English, Persian, separateley

تاریخ مختصر ارمنیان در ایران ، مرکز پژوهشهای ارمنی، تورونتو،2019، به ارمنی، انگلیسی ، فارسی ، جداگانه

Թուրքերի Ծագումը, Պարսկերեն, 2 հատոր, Տորոնտո 2020, Origin of the Turks, in Persian, 2 volumes, Toronto 2020

منشاء ترکان ؛ دو جلد ، به فارسی ، تورونتو 2020

Հայ Եկեղեցու Թեմերը, Տորոնտո 2020, Armenian Church Dioceses, in Armenian,Toronto 2020,تاریخ حوزه های اسقفی کلیسای ارمنی ، تورونتو 2020

Հայաստանի Հանրապետ., 3 հատորով, Տորոնտո, 2020 Repulic of Armenia, 3 vol, in Armenian, Toronto 2020تاریخ جمهوری ارمنستان ، 3 جلد به زبان ارمنی تورونتو 1399

Հայերն ու Հայաստանը ԱՄՆ-ի ԿՀՎ փաստաթղթերում, Հատոր 1 եւ 2, Հայերեն, Տորոնտո,2020

Armenians and Armenia in the USA CIA documents, Volumes 1 & 2, in Armenian,Toronto 2020

-ارمنیان و ارمنستان در اسناد سیا در دو جلد، به زبان ارمنی ،تورونتو 1399

1. Հատոր ա – Ակնարկ գաղտնի կազմակերպությունների պատմության։

2. Հատոր բ - Ակնարկ Մասոնության պատմության։

3. Հատոր գ – Մասոնությունը զանազան երկրներում- գիրք Ա

4. Հատոր դ – Մասոնությունը զանազան երկրներում- գիրք Բ

5. Հատոր ե – Մասոնությունը զանազան երկրներում- գիրք Գ

6. Հատոր զ – Գաղտնի կազմակերպություններն ու շարժումնեը Հայ ժողովրդի Պատմության մեջ - գիրք Ա։

7. Հատոր է – Գաղտնի կազմակերպություններն ու շարժումների Հայ ժողովրդի Պատմության մեջգիրք Բ։

8. Հատոր ը - Հայ մասոնության պատմություն, Գիրք Ա։

9. Հատոր թ - Հայ մասոնության պատմություն, Գիրք Բ ։

10. Հատոր ժ - Հայ մասոնության պատմություն, Գիրք Գ ։

Հրեաները, 2 հատորով, հատոր 1,  Տորոնտո, 2022։

Հրեաները, 2 հատորով, հատոր 2,  Տորոնտո, 2022։

www.Edic-Baghdasarian.com